Կրակոցներ՝ Երևանում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է, դեպքի վայրում հայտնաբերվել են կասկածելի իրեր          ՀՀ-ում 65 տարեկանը լրանալուց հետո պաշտոնյան կշարունակի աշխատել       Մեքենան մեծ արագությամբ վարող ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել    

08 սեպ 2021 11:17

Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ նման խոսակցության

Հայաստանի հետ հարաբերությունների հարցին հրապարակային  անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահը. այդ հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին եւ ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրված ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ: Մեծ հաշվով մեր տարածաշրջանը, Արեւելքը Արեւմուտքին, Հյուսիսը Հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել ՌԴ-ն: ԵՄ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ն նույնպես հետաքրքրված են այս գործընթացով, իսկ  Չինաստանի եւ Հնդկաստանի շահագրգռվածությունը կոմունիկացիոն նախագծերի զարգացման ուղղությամբ հայտնի է:


Տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը մեր երկարատեւ ռազմավարությունն է, մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ խնդրի լուծման համար: Խաղաղությունը, կյունությունը, համագործակցությունը հեշտ հայտարարելի եւ ցանկալի նպատակներ են, բայց դրանց իրագործման համար խելամիտ մտածված, պրագմատիկ ջանքեր են պահանջվում եւ ՀՀ-ն պատրաստ է նման ջանքեր գործադրել»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր