Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

09 սեպ 2021 10:46

Ինչպես ասվել է՝«քաղաքական որոշում է կայացվել, և վերջ».Երևանն արդեն «հանձնե՞լ» է Արցախը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.  «politexpert.net-ն «Ամոթ, վախ կամ հանձնում. ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն այցելում Արցախ» վերնագրով հոդվածում գրում է, որ ո՛չ Հայաստանի նախագահը, ո՛չ վարչապետը, ո՛չ խորհրդարանի նախագահը Ստեփանակերտ չեն այցելել 44-օրյա պատերազմից հետո: Նրանք այնտեղ չէին նույնիսկ Արցախի անկախության 30 -ամյակի օրը, որը նշվել է սեպտեմբերի 2 -ին: Նախագահն ու վարչապետը նախընտրել են այդ օրը չընդհատել իրենց արձակուրդը, իսկ խոսնակը իր փոխարեն պատգամավորներ էր ուղարկել Արցախ:

Միևնույն ժամանակ, Երևանի իշխանությունները չեն հոգնում հայտարարելուց, որ Արցախի ինքնորոշման իրավունքը կասկածի ենթակա չէ, և անհրաժեշտ է վերադառնալ այդ հարցի շուրջ բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ուրեմն, ինչո՞ւ նման հայտարարություններով հանդերձ, հանրապետության բարձրագույն ղեկավարությունը պատերազմից հետո երբեք չի այցելել Արցախ: Գոյություն ունի երեք տարբերակ, որոնք բացատրում են բարձրագույն իշխանության վարքագիծը: Առաջինն այն է, որ Փաշինյանը ամաչում է հայտնվել Լեռնային Ղարաբաղի բնակիչների առջև, որոնց մեկ տարի առաջ հավաստիացրել էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ»: Երկրորդ վարկածն այն է, որ վախն է խանգարում Արցախ այցելելուն: Գաղտնիք չէ, որ կառավարության ղեկավարը բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ է տեղաշարժվում հանրապետությունում:

Նույնիսկ խորհրդարան կատարած այցի ժամանակ հատուկ նախազգուշական միջոցներ են ձեռնարկվում. անվտանգության ուժերի ներկայացուցիչներն ուղղակիորեն գտնվում են նիստերի դահլիճում: Պարզ է, որ առանց անվտանգության ապահովման Փաշինյանը չի համարձակվի գնալ Ստեփանակերտ: Բայց Երևանում շատերը կարծում են, որ ամենահավանական տարբերակը երրորդն է, որը իշխանությունների համար ամենատհաճն է: Տարբերակն այն է, որ Արցախի անկախ գոյության իրավունքի աջակցության մասին բոլոր հայտարարությունները հիմնականում նախատեսված են ներքին օգտագործման համար: Իսկ իրականում Երևանը համաձայնել է այն մտքին, որ Ստեփանակերտի՝ Բաքվին ենթակայությունը դե յուրե ձևակերպված է:

Պարզ ասած՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Արցախ չգնալը նշանակում է, որ Երևանն արդեն «հանձնել» է Արցախը: Դա են հաստատում նաև հանրապետության երկու արտգործնախարարների աղմկահարույց հրաժարականները: Դրա մեջ են տեղավորվում նաև Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի բանավոր պայմանավորվածությունների մասին խոսակցությունները. վերջինս պարտավորվել է չայցելել Արցախ՝ հող նախապատրաստելով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք ճանաչելու համար: Ի՞նչ են ասում իշխանությունները այդ ամենին ի պատասխան: Ոչինչ: Ինչպես վերջերս ասել է Փաշինյանի կառավարության նախարարներից մեկը, «քաղաքական որոշում է կայացվել»: Եվ վերջ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 09․09.21թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր