Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել          Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին       Բանակը պետության կարևորագույն ինստիտուտներից է, և չափազանց կարևոր է ունենալ ուժեղ, պաշտպանունակ բանակ    

13 հուլ 2023 10:17

Մշակված հստակ քաղաքականություն.ամբողջովին «Արցախ» տերմինը հանվել է շրջանառությունից՝ դառնալով «Լեռնային Ղարաբաղ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Վերջին շրջանում իշխանության տարբեր ներկայացուցիչներ, իր լրումն իրենց առաջնորդի, բաց տեքստով խոսում են «Արցախը Ադրբեջանի մաս» լինելու մասին և անթաքույց ցույց տալիս իրենց վերաբերմունքն ու համաձայնությունն այդ առիթով։ Զուգահեռ՝ այս օրերին մեծ աղմուկ բարձրացրեց այն, որ եղանակի տեսության մեջ «Արցախի» փոխարեն նշվում է «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը։


«Փաստ» թերթի տեղեկություններով, սա մշակված հստակ քաղաքականություն է: Մեր աղբյուրը հայտնում է, որ այս մասին հրահանգավորում է իջեցվել ամենավերևից, դրա մասին մանրամասն խոսվել է նաև ՔՊ դիլիջանյան հանդիպման ժամանակ և վարչության վերջին նիստի ընթացքում։ Որևէ իշխանական պատգամավոր, որևէ իշխանական, իշխանամերձ լրատվամիջոց իրավունք չունի կիրառել «Արցախ», առավել ևս՝ «Արցախի Հանրապետություն» տերմինը:


Ի դեպ, կառավարության փաստաթղթերում արդեն իսկ ամբողջովին «Արցախ» տերմինը հանվել է շրջանառությունից՝ դառնալով «Լեռնային Ղարաբաղ»։


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 13․ 07․ 23 թ համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր