Հայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է, որը օգնություն է եղբայրական երկրին          Տեսանյութ.Տասնամյակներ շարունակ հայ քաղաքական միտքն այնքան հասու չէր, որքան Հայ եկեղեցու զգուշավոր միտքը       Ենթադրում եմ Ռուսաստանին կամ Իրանին ցավեցնելու քայլեր է ձեռնարկվում և մենք գործիք ենք դառնում այս պրոցեսի համար    

13 սեպ 2021 18:30

Le Figaro-ի փոխտնօրենը զուգահեռ է անցկացրել թալիբների եւ ադրբեջանցիների գործողությունների միջեւ

Տեսնելով, թե ինչպես են թալիբները մասնակի ավերում Ահմադ Շահ Մասուդի դամբարանը աֆղանական Փանջշեր նահանգում, ես հասկացա ինչի մասին էին ինձ հիշեցնում թուրքերի եւ ադրբեջանցիերի ոչնչացրած հուշարձանները, շիրմաքարերն ու խաչքարերն Արցախում։ Այս մասին իր Թվիթերում գրել է Le Figaro-ի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բուիսոնը։

«Ադրբեջանի դեսպանն ափսոսում է, որ ես համեմատում եմ Մասուդի գերեզմանի ավերումն Աֆղանստանում ադրբեջանցի զինվորների կողմից Արցախում խաչքարերի, հայկական գերեզմանների ավերման հետ։ Ադրբեջանի դրոշով ավելի քան երկու տասնյակ տրոլներ այս հանգստյան օրերին սոցցանցերում ուղղված են իմ դեմ»,- գրել է նա։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր