Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

14 սեպ 2021 13:21

Թուրքական հետք եմ տեսնում .Եթե հաջողվի հեռացնել ռուս խաղաղապահներին, Բաքուն կփորձի տիրանալ Արցախի մնացած հատվածին

Թուրքիային ձեռնտու չէ Ղարաբաղում ռուս խաղաղապահների առկայությունը, նա փորձում է Ադրբեջանի միջոցով փոխել ստատուս քվոն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուս քաղաքագետ Արթուր Ատաևը։
Սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նամակներ է հղել Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությանն ու խաղաղապահ ուժերի հրամանատարությանը՝ մատնանշելով «այլ երկրների տրանսպորտային միջոցների անօրինական անցումը Ադրբեջանի Հանրապետության տարածքով, որտեղ ժամանակավորապես ռուս խաղաղապահները են տեղակայված»:

Ատաևի խոսքով՝ հիմա Ադրբեջանը պաշտոնական պահանջներ է ներկայացնում գլխավորապես Իրանին: Ընդ որում՝ դա արվում է ցուցադրական և կոշտ ձևով։

«Դա արվել է դեռ այս տարվա օգոստոսի 11-ին, երբ ԱԳՆ էին կանչել Ադրբեջանում Իրանի դեսպանին, նրան ինչ-որ քանակական բողոքներ էին ներկայացվել», - ասաց Ատաևը։

Ռուսաստանի հանդեպ բողոքները դեռ սահմանափակվում են ԶԼՄ-ների միջոցով արտահայտվող դժգոհությամբ։ Ընդհանուր առմամբ, վեկտորն ուղղված է Թուրքիայի դիրքերի ուժեղացմանը և Իրանի դիրքերի թուլացմանը։
Երեկ հնչեց Իրանի ԱԳՆ պաշտոնական պատասխանը։ Թեհրանն ընդգծել է իր քաղաքականության հավասարակշռությունն ու բոլոր հարևանների հետ համագործակցելու պատրաստակամությունը:

«Ահա այս բալանսը, իմ կարծիքով, այլևս ձեռնտու չէ Թուրքիային։ Այդ պատճառով ակնհայտ կերպով թուրքական հետք եմ տեսնում։ Բացի այդ, այսօրվա ստատուս քվոն, խաղաղապահների կարգավիճակը ձեռնտու չէ Թուրքիայի քաղաքական վերնախավի որոշակի հատվածին, ու նրանք ուզում են խախտել այն», - նշեց Ատաևը։

Դրա համար էլ Անկարան ու Բաքուն բողոքելու առիթ են փնտրում։ Դրանցից մեկը իրանական բեռնատարների երթևեկությունն է։

Ընդ որում, մերկապարանոց մեղադրանքներ են հնչում ռուս խաղաղապահների հասցեին, թե իբր նրանք նյութական օգուտ են ստանում բեռնատարների անցումից։ Դա վերաբերում է նաև այն բանին, որ բեռնատարներից հանում են իրանական համարները և հայկական դնում։

«Սրացման փաստն ակնհայտ է։ Ինչի՞ կարող է դա հանգեցնել։ Բացասական սցենարում՝ հակամարտության բարդացում և ընդլայնում։ Նկատի ունեմ Իրանի տարածքի մի մասը։ Մենք գիտենք, որ Հյուսիսային Իրանը բնակեցված է էթնիկ ադրբեջանցիներով»,- նշեց Ատաևը։
Օպտիմալ տարբերակ է լիցքաթափել իրավիճակը, որ այն ավելի չսրվի։ Ընդ որում, պետք է պատրաստ լինել սադրանքների։

«Սադրանքները չեն կարող շարունակվել։ Ուժեղ դերակատարներին ձեռնտու չէ, որ խաղաղապահները Ռուսաստանից են։ Բայց իմ կարծիքով՝ նրանց խաղաղարար առաքելությունն արդյունավետ է»,- նշեց քաղաքագետը։

Նա նաև նշում է, որ սահմանին շարունակում են մարտական ուժեր կուտակվել։ Եթե հաջողվի հեռացնել ռուս խաղաղապահներին, ապա ադրբեջանական զինված ուժերը կփորձեն տիրանալ Ղարաբաղի մնացած հատվածին։

Ատաևը չի կարծում, թե ռուս խաղաղապահների առկայության դեպքում նման բան հնարավոր է։ Նրանց վրա չեն հարձակվի, քանի որ 2008-ին Միխեիլ Սաակաշվիլիի նախադեպը լավ դաս եղավ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր