Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

15 սեպ 2021 12:51

Իշխանության ներկայացուցիչների արձագանքը Որոտանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ավելի լավ է չլիներԻշ, այդ հայտարարությունների տակից ազգովի չենք կարողանալու դուրս գալ

Իշխանության ներկայացուցիչների արձագանքը Որոտանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ավելի լավ է չլիներ, որովհետև այն, ինչ իրենք ասում են, հետո ազգովի չենք կարողանալու դուրս գալ դրա տակից: Իրենք դա կա՛մ չեն հասկանում, կամ էլ հասկանալով են անում:Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանայնը՝ նշելով, որ  այն ինչ իրենք ասում են հետագայում վնասելու է մեր երկրին.

Հայկ Մամիջանյանն ընդգծեց՝ քանի դեռ թշնամու քայլերին որևէ արձագանք մեր կողմից, նրանք շարունակելու են հանդուգն գործողություններ անել.

«Եթե 10 օր առաջ ես համարում էի, որ իրականաում գաղտնի պայմանգրի աշխատանքներ են տարվում այս ընթացքում, ապա հիմա գործընթացների մշտադիտարկումն ինձ հուշում է, որ հողերի հանձնումը շարունակվելու է հատվածային, նմանօրինակ դրսևորումներով, այսինքն՝ ճանապարհն այնպես է կառուցվելու, որ որոշ հայկական գյուղեր դուրս մնան այդ ճանապարհից և դատարկվեն»,-ասաց Մամիջանյանը և հավելեց, որ հասարակությունը և ընդդիմությունը պետք է ուշադիր լինի, որ գաղտնի պայմանվորվածությամբ փաստի առաջ չկանգնեցնեն մեր երկիրը:

Անդրադառնալով իշխանական պատգամավորների հայտարարություններին, թե այն հատվածները, որտեղ ադրբեջանցիները տեղակայված են Սյունիքում, դրանք խորհրդային Ադրբվեջանի տարածք են, Մամիջանյանը նշեց, որ խորհրդային տարբեր քարտեզներ կան և մեր արտաքին քաղաքականությունը պետք է գրագետ գտնվի և սահմանզատման և սահմանագծման աշխատանքներ կատարելիս օգտագործի այն քարտեզը, որը Հայաստանի համար ավելի ընդունելի է:

Հայկ Մամիջանյանի խոսքով՝ իշխանական պատգամավորների հայտարարությունները նաև խաչընդոտում են գերիների վերադարձի գործընթացին.

«Երբ ՀՀԿ-ն իր կուսակցական դիվանագիտության օղակներով փորձում է նպաստել գերիների վերադարձին, շատ հաճախ մեզ պատասխանում են՝ ձեր երկրի ղեկավարը հայտարարել է, որ դրանք Ադրբեջանի տարածք է, ի՞նչ եք ուզում: Հերիք չի իրենք որևէ գործ չեն անում, մի հատ էլ այնպիսի հիմարություններ են ասում, որը մեզ է խանգարում աշխատել»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր