Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

16 սեպ 2021 11:03

Տեսանյութ.Շան տեղ չեն դնում փախստականներին, մինչև ե՞րբ պետք է ամբողջ գիշեր նստենք, նայենք, տեսնենք՝ թուրքը գալի՞ս է, թե՞ չի գալիս

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը։ Նրանք կտրականապես դեմ են համայնքների խոշորացման ծրագրին։ Պնդում են, որ առաջնայինը անվտանգության խնդիրն է, խոշորացումը հավելյալ պրոբլեմներ է առաջացնելու։ 
«Մեր կարծիքը հարցրե՞լ են, ասե՞լ են՝ ուզո՞ւմ եք, թե՞ չեք ուզում»: «Այստեղ փախստականներ են ապրում, շան տեղ չեն դնում փախստականներին»։ «Մինչև ե՞րբ պետք է ամբողջ գիշեր նստենք, նայենք, տեսնենք՝ թուրքը գալի՞ս է, թե՞ չի գալիս, այդքանը հաշվի առե՞լ են, որ իրենց Երևանում նստած են, մտածո՞ւմ են՝ մենք գիշերները քնա՞ծ ենք, թե՞ անքուն ենք»:  «Սահմանի բերանին ենք։ Թող իրիկունները գան, տեսնեն, որ սարերի վրա թուրքի լույսերն են վառվում, էդ անեն, ոչ թե համայնքների միացում անեն։ Առաջ Հայաստանի վիճակը, անվտանգությունը կարգավորեն»․․․ 
Համայնքի բնակիչները պահանջում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գա և իրենց հարցերին պատասխանի։
Տեղում աշխատում են ոստիկանները։ Սկզբում ակցիայի մասնակիցներին 10 րոպե «ողջամիտ ժամկետ» տրվեց՝ ճանապարհը բացելու համար, ապա ոստիկանները փորձեցին ուժով բացել ճանապարհը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր