10 կարևոր բան, որ պետք է հասցնել անել մինչև Ամանոր          Հրազդան գետում հայտնաբերվել է դեկտեմբերի 26-ից որոնվող, 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Երմալովյանի 26-ամյա քրոջ մարմինը       Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ    

16 սեպ 2021 12:17

Նոր օրենք՝«Գորշ գայլեր» կազմակերպությունը ճանաչել որպես ահաբեկչական կառույց և արգելել դրա գործունեությունը, դադարեցնել Ադրբեջանին տրամադվող ռազմական օգնությունը

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի «Դեմոկրատական կուսակցության» անդամ Դինա Թիթուսն ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին 2022-ի օրենքում առաջարկել է կատարել փոփոխություն, որով թուրքական ծայրահեղական«Գորշ գայլեր» կազմակերպությունը կճանաչվի որպես ահաբեկչական կառույց և արգելվի դրա գործունեությունը։


Օրենքի նախագծով նաև առաջարկվում է դադարեցնել Ադրբեջանին տրամադվող ռազմական օգնությունը:


Նշվում է, որ օրենքի փոփոխություններում Ադրբեջանի իշխանություններից պահանջվում է անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին: Անհրաժեշտ է համարվում ուսումնասիրել և պարզել, թե արդյոք  արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թուրքական հարվածային անօդաչուները  կիրառել են ամերիկյան տեխնոլոգիաներ:


Աղբյուր`    Ermenihaber.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր