Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

16 սեպ 2021 13:16

Ձեզ թվում է՝ պետք է կյանքը կանգնեցնենք, զբաղվենք միայն ադրբեջանական անցակետո՞վ, չշնչե՞նք, չարտաշնչե՞նք,բոլորն էլ նորմալ կյանքով ապրում են, պետք է սառնասիրտ լինել

«Մենք շատ անհանգստացած ենք այս պահին եղած իրավիճակով և համարում ենք, որ ճանապարհի այսպիսի կարգավիճակը մեծ վնաս է տալիս տնտեսությանը, առևտրին, զբոսաշրջությանը»,- այս մասին կառավարության նիստից հետո հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածում տեղակայված ադրբեջանական անցակետում իրանական բեռնատարների վարորդների ստուգմանն ու հարկմանը։

Վերջինս հայտնեց, որ ՀՀ ԱԳՆ-ն, ԱԱԾ-ն, ՊՆ-ն իրական ժամանակի ռեժիմով աշխատում են այս հարցերը լուծելու համար։

Քերոբյանը նշեց՝ պատերազմից հետո, մինչև նորմալ կյանքին անցնելը, նման խնդիրներ կլինեն, ուղղակի պետք է սառնասրտորեն լուծել խնդիրները։ ՀՀ-ն իր գործողություններում փորձում է էսկալացիա թույլ չտալ, չնայած Ադրբեջանը անընդհատ նոր խնդիրներ է ստեղծում։ Ըստ նախարարի՝ ՀՀ-ր ունեցած արդյունավետ մեխանիզը այդ հարցերը հերթով լուծելն է։

«Եթե ձեզ թվում է, որ պետք է կյանքը կանգնեցնենք, ուրիշ ոչ մի բան չանենք, զբաղենք միայն այդ մի ճանապարհով, չշնչե՞նք, չարտաշնչե՞նք, չքնե՞նք, չզարթնե՞նք, ես սասում եմ, որ այդ խնդիրները պետք է լուծել, բայց բացի այդ խնդիրներից շատ այլ հարցեր կան, որ պետք է լուծվեն։ Ասել, որ մի խնդիր է պետք լուծել, մնացածը մոռանալ՝ ճիշտ չէ»։

Ըստ Քերոբյանի, այս խնդիրը լուծելու համար պետք է ուժեղ տնտեսություն ունենանք։ Քերոբյանի պնդմամբ՝ կյանքը շարունակվում է։

«Դուք չեք ապրե՞լ, հաց չեք կերե՞լ , դուք որ իրավիճակը տրագիկ եք դարձնում, մի հատ ձեզ նայեք՝ դուք ի՞նչ եք արել, արդյոք նույն դրամատիզմո՞վ եք ապրել։ Բոլորն էլ նորմալ կյանքով ապրում են, պետք է սառնասիրտ լինել»։

Լրագրողները պնդեցին՝ երբ մայիսի 12-ից ադրբեջանցիները ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք, այդ խնդիրները չեն լուծվել։ Քերոբյանն ասաց՝ կան խնդիրներ, որ դանդաղ են լուծվում, սակայն դա կլուծվի՝ սահմանազատման և սահմանագծման շնորհիվ։
Բանակցությունները տեղի են ունենում մշտապես, տարբեր մակարդակում։

Իրանից ՀՀ է մուտք գործում շուրջ 2500 անուն ապրանք, Քերոբյանը չի կարծում, որ խոշոր խնդիր կա, խոչընդոտները կհարթվեն։

Վատագույն դեպքում կա պլան Բ՝ տարանցիկ ճանապարհ, որը գործող է, բայց վատը։

Կառավարությունը 1 մրդ դոլար կներդնի Սիսիսան-Քաջարան ճանապարհի կառուցման համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր