Վրաստանի իշխանությունները ինքնիշխանության իսկական դաս տվեցին աշխարհին          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 12-ի համար       Դեկտեմբերի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

16 դեկ 2021 12:57

Մեր քաղաքացիներն այսքան բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան մեկ կամ երկու տարի առաջ

Իրականում մենք շատ անհանգստացած ենք գնաճի մակարդակով, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Թե՛ ներքին շուկայում, թե՛ ԵԱՏՄ գործընկերների հետ փորձում ենք գործիքներ գտնել, որպեսզի կարողանանք գնաճը զսպել։ Որոշակի ապրանքատեսակների նկատմամբ ԵԱՏՄ-ն արտոնյալ մաքսասակագնային քվոտաներ է սահմանել, դա հնարավորություն է տալու, որ այդ ապրանքախմբերը զուսպ գնաճ ունեն», - ասաց նախարարը։ 

Նա նշեց՝ աշխատանքները շարունակվում են Կենտրոնական բանկի և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ, որպեսզի առկա գործիքներն օգտագործելով՝ գնաճը զսպեն։

«Պետք է ասեմ, որ այս տարի ունենք իրական տնտեսական աճ, որը սպասածից շատ ավելի շատ է և դա թույլ է տալիս ասել, որ մեր քաղաքացիները նույնիսկ այսքան բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան մեկ կամ երկու տարի առաջ», - ասաց Քերոբյանը։
***
Շատ քիչ գումար է անհրաժեշտ, որպեսզի վերանորոգվի Հայաստանից դեպի Իրան տանող երկաթգիծը, լրագրողներին այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Երասխի մոտ, կարծեմ, մի քանի հարյուր մետրի վերանորոգման խնդիր է։ Մի քիչ ավելի խոշոր ներդրումը Մեղրիի հատվածում երկաթգծի վերականգնումն է, որը բավականին ծախսատար է», - ասաց նախարարը։

Նա նշեց, որ այդ հատվածում նախկին երկաթգիծն ամբողջությամբ ապամոնտաժվել է։

«Այդտեղ այս պահին հստակ նախագիծ չունենք և չունենք նաև մոտավոր գնահատական։ Բայց կարծում եմ, որ մինչև 200 մլն դոլարի սահմանում կարող է լինել ներդրումը։ Ավելի խոշոր ներդրումը սահմանից մինչև Հորադիզ՝ արդեն Ադրբեջանի տարածքում երկաթգծի կառուցումն է։ Այդտեղ 1 մլրդ դոլարից ավելի ներդրում է պահանջվելու, որպեսզի վերագործարկվի այդ հատվածը», - ասաց Վահան Քերոբյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր