Իրանական բեռնատարների վարորդները խնդրում են տեղեկությունը հասցնել Նիկոլ Փաշինյանին՛սպառնում են փակել Որոտանի մոտ գտնվող ճանապարհը

Վարորդներից մեկը, որի անունը Ամիր է, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ արդեն երեք օր է` կանգնած են Որոտանի մոտ և չեն կարողանում անցնել, քանի որ ադրբեջանցիներին վճարելու գումար չունեն։
Ամիրը, որն արդեն վճարել է Մեղրիի հայկական մաքսակետում, զարմանում է, թե ինչու պիտի նորից վճարի։ Որպեսզի բենզատարն անցնի, ադրբեջանցիները 350 դոլար են պահանջում։
Վարորդները սպառնում են փակել ճանապարհը, եթե 1-2 ժամվա ընթացքում հարցը չլուծվի։ Այս տարածքում արդեն մոտ 50 իրանական բեռնատար է կուտակվել։
Նրանք խնդրում են տեղեկությունը հասցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։