«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

17 սեպ 2021 13:20

Ի՞նչ հիմքերով է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարան

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով (CERD):


Ինչպես տեղեկանում ենք ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրապարակած հաղորդագրությունից,  Հայաստանը պնդում է, որ «[տասնյակ տարիներ] Ադրբեջանը հայերին ռասայական խտրականություն է ենթարկել» և որպես «պետության կողմից հովանավորվող հայատյացության քաղաքականության արդյունք՝ հայերը ենթարկվել են համակարգային խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ չարաշահումների»։


Համաձայն Հայաստանի ներկայացրած գանգատի՝ այդ խախտումները ուղղված են հայ էթնիկ կամ ազգային ծագում ունեցող անձանց դեմ՝ անկախ նրանց փաստացի քաղաքացիությունից:


«Հայաստանը պնդում է, որ «[այս] պրակտիկան հերթական անգամ առաջին պլան եկավ 2020 թվականի սեպտեմբերին՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո» և որ «այդ զինված հակամարտության ընթացքում Ադրբեջանը թույլ է տվել CERD-ի կոպիտ խախտումներ»:


Դիմումատուն պնդում է, որ «անգամ ռազմական գործողությունների ավարտից հետո», երբ հաստատվեց հրադադար 2020 թվականի նոյեմբերի 10-ին, «Ադրբեջանը շարունակել է հայ ռազմագերիների, պատանդների և կալանավորված այլ անձանց նկատմամբ սպանությունները, խոշտանգումները և բռնությունների գործադրումը»»,-ասվում է հաղորդագրության մեջ:


Դիմումի մեջ Հայաստանը, ի թիվս այլոց, պնդում է, որ Ադրբեջանը «պատասխանատվություն է կրում CERDճի օրենքը խախտելու համար՝ ներառյալ 2, 3, 4, 5, 6 և 7 հոդվածներով»:


Հայաստանը պնդում է, որ «Հայաստանի կողմից գործադրված բարեխիղճ ջանքերը՝ վերջ դնելու Ադրբեջանի կողմից CERD-ի խախտումներին այլ միջոցներով, ձախողվել են», հետևաբար, Հայաստանը դատարանից պահանջում է «պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին CERD-ի խախտումների համար, կանխելու ապագա վնասը և փոխհատուցելու արդեն պատճառված վնասը»:


Որպես Դատարանի իրավասության հիմք, դիմողը վկայակոչում է Դատարանի կանոնադրության 36-րդ հոդվածի 1-ին պարբերությունը և CERD-ի 22-րդ հոդվածը, որոնց մասնակից են երկու պետություններն էլ:


Դիմումը պարունակում է նաև hայտ` Դատարանի կողմից մի շարք հրատապ միջոցների կիրառման համար՝ համաձայն Դատարանի կանոնադրության 41-րդ հոդվածի և Դատարանի կանոնակարգի 73-րդ, 74-րդ և 75-րդ հոդվածների:


«Ըստ դիմումատուի, իր դիմումի նպատակն է «պաշտպանել և պահպանել Հայաստանի իրավունքները և հայերի իրավունքները հետագա վնասներից, և կանխել այս վեճի սրումը կամ երկարացումը՝ մինչև դիմումում բարձրացված հարցերի էության որոշումը»: Հայաստանն, այսպիսով, Դատարանին խնդրում է որոշակի ժամանակավոր միջոցներ նշել՝ որպես «ծայրահեղ անհրաժեշտության դեպք»»,-ասվում է հաղորդագրության մեջ։


Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր