4 տարի անց էլ ռուս խաղաղապահները չեն հեռանա օբյեկտիվ պատճառներով, որոնք ելնում են օբյեկտիվ պայմաններից
regnum.ru-ն «Փորձագետ. Ռուս խաղաղապահները չեն հեռանա Լեռնային Ղարաբաղից» վերնագրով հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում իրավիճակը չի կարգավորվի չորս տարի հետո: Այս մասին REGNUM- ի թղթակցին ասել է ռուս քաղաքագետ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը: «Որոշել, թե երբ ռուս խաղաղապահները կհեռանան, դա Ադրբեջանի, Հայաստանի կամ Ռուսաստանի քաղաքական գործիչներից որևէ մեկի գործը չէ, դա եռակողմ բանակցային գործընթաց է:
Նաև կարծում եմ, որ չորս տարի անց էլ ռուս խաղաղապահները չեն հեռանա օբյեկտիվ պատճառներով, որոնք ելնում են օբյեկտիվ պայմաններից, - ասել է Սկակովը: - Չորս տարի հետո էլ իրավիճակը դեռ չի կարգավորվի, և ռուս խաղաղապահների հեռանալը կնշանակի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ոչնչացում»: Փորձագետը նաև անդրադարձել է տարածաշրջանում Անկարայի գործունեության հարցին:
«Թուրքիայի ամրապնդումը Հարավային Կովկասում և այնտեղ ռազմակայան տեղադրելու ցանկությունը երկարատև գործընթաց է, դրան պետք է լուրջ մոտենալ: Բայց նյարդայնանալու կարիք չկա, դա օբյեկտիվ գործընթաց է», ասել է նա: Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի զորքերը զորավարժանքներ են անցկացրել Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ Լաչինի շրջանում, և Կասպից ծովի ջրային տարածքում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում