Եթե Փաշինյանը կցանկանա հանդիպել Էրդողանի հետ, ապա պետք է որոշակի քայլեր ձեռնարկվեն

«Եթե նա (Փաշինյանը) կցանկանա հանդիպել Թայիփ Էրդողանի հետ, ապա պետք է որոշակի քայլեր ձեռնարկվեն», - ասել է Էրդողանը լրագրողներին Ստամբուլի օդանավակայանում՝ Նյու Յորք մեկնելուց առաջ, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա հանդիպումներին:
Ինչպես գրում է կայքը, նա նկատի ուներ «տարանցիկ միջանցքի ստեղծումը, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով`Ադրբեջանը Թուրքիային և Իրանին սահմանակից Նախիջևան անկլավին միացնելու համար»:
«Մենք փակ չենք բանակցությունների համար (Հայաստանի հետ), մենք կբանակցենք», - ասել է Էրդողանը:
«Հուսով եմ, որ այնտեղ ոչ թե բացասական, այլ դրական մոտեցումը կգերակշռի։ Տա Աստված, Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրը հաղթահարվի միջանցքների բացմամբ»,-հայտարարել է Էրդողանը։
Կայքը գրում է, որ այս ամսվա սկզբին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Երևանը պատրաստ է Անկարայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ քննարկումներ անցկացնել: