Տեսանյութ.ՀՀ-ն պնդում էր, որ քանի դեռ Ադրբեջանի զորքերը չեն հեռացել, չի բանակցելու, ինչո՞ւ է հիմա բանակցում. Հարց փոխվարչապետին

«Դա վերաբերում է մաքսային, սահմանային, ֆիտոսանիտարական եւ այլ հսկողական գործառույթների իրականացմանը»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ հայկական կողմը բազմիցս ասել է, որ առանց ադրբեջանական զորքերի ՀՀ տարածքից դուրս բերման, առանց գերիների վերադարձման, հայկական կողմը չի վերսկսի բանակցությունները, սակայն փաստացի բանակցություններ են ընթանում, փոխվարչապետն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ պետք է խոսել, պետք է բանակցել ամեն դեպքում: Ցանկացած շանս, որը կայունացնում է իրավիճակը, եւ բերում է խաղաղություն տարածաշրջանում, պետք է օգտագործել»:
Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, նա ընդգծեց. «Երկաթգծի մասով շատ ավելի տեսանելի են լուծումները, որովհետեւ այդտեղ հիմնականում խոսքը ենթակառուցվածքների վերականգնման մասին է, որոնք ժամանակին եղել եւ գործել են: Այդ իմաստով, այդտեղ տեխնիկական լուծումներն ավելի տեսանելի են, ավելի շատ կենտրոնացած են իրավական լուծումների վրա: Ճանապարհների մասով դեռեւս ավելի շատ քննարկվում է ենթակառուցվածքների տեխնիկական լուծումների հարցը»: