Ընտրական հանձնաժողովի մի շարք անդամներ օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին          Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի դեմ Թրամփի պատերազմական լիազորությունները սահմանափակող բանաձև       Տեսանյութ. Այսքան չարիք բերած, պառակտում, ողբերգություն բերած մարդը չի կարող ազգ սիրել, չի կարող Աստված ունենալ, պիտի գնաս ու գնալու ես    

20 սեպ 2021 16:26

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը

Սունդուկյանի անվնան ազգային ակադեմիական թատրոնից տեղեկացնում են, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը: Թատրոնի ֆեյսբուքյան էջում գրված է․ «Խոր ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը:


Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը ցավակցություն է հայտնում ընտանիքին, հարազատներին և ընկերներին։


Առաջիկայում կտեղեկացնենք հոգեհանգստի և հուղարկավորության մասին»։
Ժենյա Ավետիսյանը ծվել է 1941 թվականի հուլիսի 16-ին՝ Երևանում։ 1957 թվականին ավարտել է Երևանի Տիմոշենկոյի անվան № 39 միջնակարգ դպրոցը։ 1957-1962 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ 1964 թվականից հանդես է գալիս Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ խաղալով 100-ից ավելի ներկայացումներում, որոնցից են` Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Բիանքա), Գ.Հաուպտմանի «Մայրամուտից առաջ» (Ինկեն Պետերս), Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Սալոմե), «Քանդած օջախ» (Սալոմե), «Խաթաբալա» (Նատալիա), «Պեպո» (Էփեմիա), «Կտակ» (Նադինկա), Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ» (Լիդոչկա), Ա.Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել» (Վարդուհի), Պ.Զեյթունցյանի «Ավերված քաղաքի առասպելը» (Որմիզդուխտ), Ժ.Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» (Վալյա), Վասիլևի «Արշալույսներն այստեղ խաղաղ են» (Ժենյա Կամիլկովա), Ն.Զարյանի «Հացավան» (Անուշ) և այլն:


Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմում` «Մարդն Օլիմպոսից» (1974թ.), «Գիքոր» (1982թ.), «Ճերմակ անուրջներ» (1985թ.) և այլն: Մի շարք դերեր է կերտել նաև հեռուստաթատրոնում: 


Հյուրախաղերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների, կոչումների:


1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2004թ.` ժողովրդական արտիստի կոչման:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր