Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

21 սեպ 2021 14:17

Բաքուն անհանգստացած է, հայտարարում է՝ եթե Իրանը հանկարծ մի բանի անի, Պակիստանի բանակը ներխուժելու է Թեհրան

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը գրում է.

«Մի պետություն, որ տարիներ շարունակ լայնամասշտաբ զորավարժություններ է արել և անում է մեր սահմանների երկայնքով ու դա օգտագործել որպես ճնշման միջոց բանակցություններից առաջ, դրանց ժամանակ, դրանցից հետո, հիմա անհանգստացած է, որ Իրանն է անում նման զորավարժություններ իր սահմանին։

Բացահայտ հայտարարում են, որ իրենք այդ զորավարժությունները և  ռազմատեխնիկայի կուտակումը իրենց սահմանների երկայնքով համարում են անթույլատրելի ճնշում Բաքվի վրա, իսկ Էրդողանի ոչ պաշտոնական ներկայացուցիչը և պանթյուրքական ծրագրերի համակարգողը Բաքվում հայտարարում է, որ եթե Իրանը հանկարծ մի բանի անի, Պակիստանի բանակը ներխուժելու է Թեհրան։
Կյանքը բումերանգ է, քաղաքականությունն էլ ներառյալ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր