Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը          Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ       Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա    

22 սեպ 2021 12:16

Էրդողանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից՝Ադրբեջանը վերջ է դրել իր տարածքների օկուպացիային, կաջակցենք կողմերի յուրաքանչյուր դրական քայլին

Կովկասում խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից` վերջին շրջանում կարևոր քայլեր են ձեռնարկվել. ըստ «Անադոլու» գործակալության` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից համաշխարհային հանրությանը ուղղված իր ուղերձում:

Էրդողանը նշել է, որ Ադրբեջանն իբր, «կիրառելով ինքնապաշտպանության իր իրավունքը և կյանքի կոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չկատարված բանաձևերը, վերջ է դրել իր տարածքների օկուպացիային»: «Այս գործընթացը նաև նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար: Թուրքիան մտադիր է աջակցել կողմերի յուրաքանչյուր դրական քայլին»,– նշել է թուրք նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր