Քասախ գյուղում ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել, կա զոհ          Թուրքիայում նավթահորում պայթյունի հետևանքով կա զոհ և վիրավորներ       Կալանավորվել են Թուրքիայի 2 քաղաքացիներ՝ ՀՀ սահմանը կեղծ փաստաթղթերով հատելու համար    

15 սեպ 2016 18:26

Ոչ թե Ռոբերտ Քոչարյանի հետ է մեկնել արձակուրդ, այլ նրա հետ ընտանեկան հանդիպումից հետո

Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո, ՀՀ վարչապետ  նշանակվեց Երևանի նախկին քաղաքապետ,  «Առէկսիմբանկ-գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ –ի խորհրդի անդամ Կարեն Կարապետյանը:
 
Թե ինչ սպասումներ կարող ենք ունենալ նորանշանակ վարչապետից և առաջիկայում ձևավորվող կառավարությունից, Hayacq.com-ը զրուցեց ԱԺ պատգամավոր,  ՀՀԿ անդամ Վոլոդյա Բադալյանի հետ:

-Պարոն Բադալյան, ի՞նչ եք կարծում Կարեն Կարապետյանի գալով, ինչ-որ բան հնարավոր է  փոխել Հայաստանում: Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ նորանշանակ վարչապետից:
-Կարեն Կարապետյանն եղել է Երևանի քաղաքապետ և նրա կատարած աշխատանքին բոլորս ենք ականատես եղել: Ճիշտ է,  կարճ ժամանակով, բայց որոշակի առաջընթաց  գրանցվել է:
Այսօր երկրի առաջընթացի համար անհրաժեշտ է տնտեսության զարգացում,  երկրում ներդրումների ավելացում, ամենակարևորը՝ աշխատատեղերի ստեղծում, որ ժողովուրդն իր երկրում աշխատի, ոչ թե լքի երկիրը: Կարեն Կարապետյանի փորձը և հնարավորություններն այս առումով մեծ են:

-Քաղաքապետի պաշտոնից նրա, կարծես, նեղացած հեռանալը որոշակիորեն մտահոգություն  է առաջացնում:
-Գիտեք, էդպես միանշանակ չի կարելի ասել: Միգուցե, հարցեր կամ ինչ որ խոչընդոտներ են եղել, մենք դա հստակ չգիտենք:

-Կարեն Կարապետյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ երկրում կան շատ  լուրջ խնդիրներ և, որ ինքը կախարդական փայտիկ չունի, իսկ շատ կարճ ժամանակում մեծ քայլեր ակնկալելը, ճիշտ չէ: Ի՞նչ եք կարծում, այնուամենայնիվ, հնարավոր  կլինի երկիրը դուրս բերել այս իրավիճակից:
-Շատ կարևոր է նաև օրենսդրական դաշտի կարգավորումը:  Պառլամենտն իր ընդունած օրենքներով պետք է աջակցի, որպեսզի հարկային բեռը թեթևանա և փոքր ու միջին բիզնեսը զարգանա: Երկիրն ուժեղացնելու համար, ամեն ինչ պետք է անել, որպեսզի  փոքր ու միջին բիզնեսն առաջընթաց գրանցի: Այն պետք է ընդգրկի հասարակության լայն շերտերը:

-Թերթերց մեկին տված հարցազրույցում դուք նշել եք, որ  հանդիպել և քաղաքական հարցերի շուրջ զրուցել եք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Կմանրամասնե՞ք, հատկապես, ինչ հարցեր եք քննարկել:
-Իրականությանը չի համապատասխանում ներկայացված այն միտքը, թե ես ասել եմ, որ մենք  բարեկամներով միասին ենք անցկացրել արձակուրդը և քննարկել քաղաքական թեմաներ: Ես նշել եմ, որ Ռոբերտ Քոչարյանի հետ 20 օր առաջ ենք հանդիպել, ընտանեկան մթնոլորտում, խոսել մեր ընտանեկան հարցերից, այնուհետև, ես մեկնել եմ արձակուրդ և մենք դեռ չենք հանդիպել: Տվյալ թերթի լրագրողի հետ հանդիպել ենք, ձայնագրությունը միասին լսել և պարզվեց, որ թյուրիմացություն է եղել: Այնպես չէ, որ մենք ՀՀ երկրորդ նախագահի հետ չենք կարող  տարբեր հարցեր, թեմաներ քննարկել, սակայն ես նման բան հարցազրույցում չեմ ասել:  Ինչպես արդեն նշեցի, թյուրիմացություն է եղել:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր