Մենք հայերի հետ հարևաններ ենք և միմյանցից չենք հեռանա ,բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահների դերը մեր հաշտեցման գործում

«Այժմ մենք ունենք նոր փուլ, քանի որ փոխգործակցությունն ավելի սերտ է, շփումներն ավելի ակտիվ են՝ հաշվի առնելով ղարաբաղյան տարածաշրջանում ռուս խաղաղապահների առկայությունը: Բնականաբար, այս թեման նույնպես մշտապես օրակարգում է, և ես պետք է նշեմ, որ անցել է գրեթե մեկ տարի, և բացարձակապես ամեն ինչ ընթանում է նորմալ՝ առանց ավելորդությունների, լիակատար փոխըմբռնմամբ, համագործակվությամբ: Եվ մենք բարձր ենք գնահատում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ ռուս խաղաղապահների գործունեությունը: Սա կայունության կարևոր գործոն է»,- ասել է Ալիևը Национальная оборона ամսագրին տված հարցազրույցում։
Նա նաև ակնկալում է, որ կկայանա նաև հայերի և ադրբեջանցիների հաշտեցման գործընթացը: «Մենք նաև հարևաններ ենք և միմյանցից չենք հեռանա: Հետևաբար, մենք պետք է ճիշտ ընկալենք այս իրողությունները: Եվ այստեղ, իհարկե, Ռուսաստանի դերը շատ կարևոր է, և մենք տեսնում ենք, որ այդ դերը շատ դրական է»,– ասել է Ալիեւը: