Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դարձել սամբոյի Եվրոպայի չեմպիոն          Վարչապետի թեկնածուն պետք է «փսիխոյի թուղթ» հանի, որ այլևս պետության ղեկին գժեր չունենանք       Պահ-պահ-պահ, չաղանում ենք, էս քարոզարշավի վատ կողմն է, Փաշինյանը՝ Դավթաշենում    

25 սեպ 2021 16:53

Թալիբները տասնյակ հազարավոր հատուկ ջոկատայիններ են տեղակայել Տաջիկստանի հետ սահմանակից նահանգում

Աֆղանական արմատական «Թալիբան» շարժումը տասնյակ հազարավոր հատուկ ջոկատայիններ է տեղակայել Տաջիկստանի հետ սահմանին գտնվող Թախար նահանգում: «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին Twitter-ում հայտնել է տեղեկատվության և մշակույթի փոխնախարար Զաբիհուլլահ Մուջահիդը:

Նրա խոսքով, Աֆղանստանի իսլամական էմիրության տասնյակ հատուկ նշանակության ստորաբաժանումներ «Մանսուրի» գործողության ընթացքում տեղակայվել են Թախարում՝ «անվտանգության և այլ պոտենցիալ սպառնալիքները վերացնելու համար»:

Դրանից բացի, տասնյակ հազարավոր հատուկ նշանակության ջոկատայիններ են այնտեղ տեղակայվել՝ անվտանգության հնարավոր սպառնալիքները և այլ խոչընդոտները վերացնելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր