Որևէ հաշվառվում չի փոփոխվում մինչև դրա վերաբերյալ գրավոր դիմում չի լինում՝ կամ հաշվառվողի, կամ սեփականատիրոջ կողմից          Միջին թոշակը, որը կազմում է մոտ 50 հազար դրամ, նույնիսկ մի փոքր բարձրանալու դեպքում չի հավասարվի նվազագույն կենսապահովման զամբյուղին       Չնայած տարիներ տևող պատերազմին, Ռուսաստանին չի հաջողվել օկուպացնել Ուկրաինան և մեզ համար դա հաղթանակ է    

28 սեպ 2021 10:46

ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների առաջարկով ընդունված բանաձևում այսուհետ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին կանվանվի Ղազանչի

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. 


«ՔՊ-ականների Հայաստանում շարունակվում է պարտությունը դիվանագիտական/միջազգային ճակատում։


Ինչպես գիտեք օրերս իշխանության սրտի դատավոր Դանիբեկյանի որոշումով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին արգելվեց դուրս գալ Հայաստանից։ Արմեն Գևորգյանը, որը ԵԽԽՎ պատվիրակության անդամ է, այդպիսով զրկվեց մասնակցել այս օրերին Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային լիագումար նիստին։


Սա այն պարագայում, երբ ԵԽԽՎ օրակարգում Հայաստանի և Արցախի համար խիստ կարևոր՝ Հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար խնդիրներով քննարկում կար։


Նստաշրջանին մասնակցել են պատվիրակության միայն քպ-ական պատգամավորները։


Եվ ի՞նչ․․․ ԵԽԽՎ-ում ադրբեջանի պատվիրակության առաջարկով  ընդունված բանաձևում  այսուհետ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին կանվանվի Ղազանչի։


Գետինը մտնելու իրողություն․ մշակութային վանդալիզմն էլ ինչպե՞ս է լինում։  Սա մեր մշակութային ինքնության ոչնչացում է՝ հայ պատգամավորների ներկայությամբ։


Ու ԵԽԽՎ մեծամասնությունը, մեր եվրոպացի քույրերն ու եղբայրները մեծամասնությամբ քվեարկում են, որ ճարտարապետ Սիմոն Տեր-Հակոբյանի նախագծով 1887թ․ կառուցված մեր եկեղեցին պարզապես Ղազանչի կոչվի։


ԵԽԽՎ պատվիրակություն և պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյան, դուք ինչպե՞ս եք շարունակելու պաշտպանել ՀՀ շահերը, երբ բացահայտ իրողություններն ու պատմական ճշմարտությունը պաշտպանելու ունակություն չունեք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր