Ընդհուպ մինչեւ աշխատանքից ազատում.Հոկտեմբերի 1-ից իսկական տեռոր է սկսվելու.«Հրապարակ»

ԿԳՄՍՆ-ից մեզ ասացին, որ թեստերը պահանջելու են հոկտեմբերի 14-ից, իսկ արդարադատության նախարարությունից` հոկտեմբերի 1-ից: Տարբեր պետական կառույցներում նշանակվել են թեստերի ու պատվաստումների վրա հսկող պատասխանատուներ:
Որոշ տեղերում զգուշացրել են, որ հոկտեմբերի 1-ից իսկական տեռոր է սկսվելու․ հիմնարկի շեմին ստուգող է կանգնելու, եւ այդ օրն արդեն թույլ չեն տալու շենք մտնել այն աշխատակցին, որը տեղեկանք չի ունենա: Ուղարկելու են տուն եւ անհարգելի բացակա են դնելու, ապա պահելու են աշխատավարձից: Հաջորդ օրերին սանկցիաները խստացվելու են, ընդհուպ մինչեւ աշխատանքից ազատում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում