Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

30 սեպ 2021 12:21

Իրանի զինված ուժերն այնքան են հզորացել, որ նույնիսկ Միացյալ Նահանգները չի համարձակվի հարձակվել

Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի օգնական և գլխավոր խորհրդական Ռահիմ Սաֆավին հայտարարել է. «Ոչ մի ուժ չի կարող հարձակվել Իրանի վրա»:

Նա հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը և զինված ուժերն այնքան են հզորացել, որ տարածաշրջանից դուրս որևէ ուժ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, չի  կարող որևէ քայլ  ձեռնարկել ԻԻՀ դեմ, որը կարող է հանգեցնել զանգվածային ռազմական ագրեսիայի։ Այս մասին գրում է Pars Today-ը։

«Իրանն առաջին ազդեցիկ ուժն է Արևմտյան Ասիայի տարածաշրջանի հավասարումներում, իսկ տարածաշրջանում անվտանգության և պաշտպանական հավասարումներում ԻԻՀ ուժը հզոր  և ազդեցիկ է։ Ռազմածովային ուժերում մենք այսօր ունենք այնպիսի հզորություն, որ Իրանի ռազմավարական նավատորմը կարող է հատել Ատլանտյան օվկիանոսը և հասնել ռուսական Սանկտ Պետերբուրգ քաղաքի նավահանգիստ», - հավելել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր