Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

01 հոկ 2021 16:02

«Լրագրողներ առանց սահմանների»-ն արձագանքել է Ալիևի հնչեցրած կեղծիքներին

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն արձագանքնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կեղծ պնդումներին ու մեղադրանքներին։ Մասնավորապես, France 24-ին տված հարցազրույցում Ալիևը հերքել է Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցի ընդդիմադր բլոգեր Մուհամմադ Միրզալիի դեմ մահափորձին կամ արտերկրում գտնվող կառավարության այլ քննադատների հետապնդումներին իր ներգրավվածությունը՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությանը մեղադրելով «կողմնակալության ու Ադրբեջանի նկատմամբ անարդար վերաբերմունքի մեջ»։ Ալիևի հայտարարություններին կազմակերպությունը պատասխանել է՝ նշելով, որ Ադրբեջանն աշխարհում ամենավատ տեղերն է զբաղեցնում մեդիայի ազատության վարկանիշում․ 180 երկրից 167-րդ տեղում է։ «Արդյո՞ք RSF-ի դիրքորոշումը կողմնակալ է։ Պատասխանի համար պետք է նայել Ադրբեջանում լրագրության ներկա իրավիճակին։ Առաջատար անկախ լրատվական կայքեր մուտքն արգելված է։ Ամենաքննադատական լրատվամիջոցները լռեցվել կամ երկրից դուրս են հանվել։ Մի քանի անկախ լրագրողներ, որոնք դեռ երկրի ներսում են, ցանկացած պահի բանտարկության վտանգի տակ են։ 2005 թվականին բարձր մակարդակի կոռուպցիոն գործեր հետաքննող լրագրող էմին Հուսեյնովի սպանության կասկածյալները դեռ ազատության մեջ են։ Իշխանություններն օգտագործել են NSO Group-ի Pegasus լրտեսական ծրագիրը՝ լրտեսելու մոտ 40 լրագրողի, այդ թվում՝ արտասահմանում բնակվող»,- ասվում է հայտարարության մեջ։ Ադրբեջանի նախագահի ասածներին արձագանքել է նաև կազմակերպության գլխավոր քարտուղարը։ «Նման խոսքերը կխաբեն միայն Եվրոպայում որոշ խորհրդարանականների և առաջնորդների, որոնց կուրությունն Ադրբեջանում տիրող իրական ազատությունների վերաբերյալ գնված է նավթադոլարներով։ Ալիևի ռեժիմը, չմոռանանք, փորձոմ է իր ռեպրեսիվ մեթոդները սահմաններից դուրս հանել, հատկապես՝ Եվրոպայում։ Այս իրավիճակը չափազանց մտահոգիչ է մեր ժողովրդավարությունների համար, որը պետք է վճռականորեն արձագանքեր նման միջամտություններին»,- ասել է RSF գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը։ Հավելենք, որ կազմակերպությունը ֆրանսիական Նանտ քաղաքում ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Մուհամմադ Միրզալիի դեմ մահափորձի կազմակերպման մեջ մեղադրում է Իլհամ Ալիևին ու նրա կառավարությանը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր