Իրանում ապuտամբները քաղաքացիական պшտերազմ են հրահրում, որ պայմաններ ստեղծեն օտարերկրյա ներխnւժման համար          Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 15-ամյա տղա է մահացել       Ասում են՝ ուրացման գինը հինգ միլիոն է. Տեր Զարեհ քահանա Աշուրյան    

02 հոկ 2021 11:03

Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ

Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են․


«Հարգելի քաղաքացինե՛ր,


Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հոկտեմբերի 4-ից»,-նշված է հայտարարության մեջ։


Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, խնամքի նպաստ վճարելը վերսկսելու, ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումներ ներկայացնելիս կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ եղանակով. բացառությամբ՝


• առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կենսաթոշակառուներին


• 75 տարին լրացած կենսաթոշակառուներին


• լիազորագրով վճարվող դեպքերին


• 14 տարին լրացած անչափահասին վճարվող կենսաթոշակների (նպաստների) դեպքերի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր