Գիշերը Մոսկվայի փողոցներում ռազմական տեխնիկայի շարժ է նկատվել          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ադրբեջանը պատրաստ է գա՞զ տրամադրել Հայաստանին.Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»    

02 հոկ 2021 11:45

Իրանը պետք է կտրուկ գործի.Էրդողանի պատասխանը պետք է տա Շահ Աբասը,Աստված վկա, նա մարիոնետ է

Իրանցի ճանաչված լրագրող, «Սազանդեգի» և «Ագահի-է-նո» պարբերականների գլխավոր խմբագիր Մոհամադ Ղուչանին Instagram-ի իր էջում անդրադարձել է ՀՀ Սյունիքի մարզի նկատմամբ թուրք-ադրբեջանական ալյանսի նկրտումներին:


«Նեոօսմանիզմի պատասխանը պետք է տա նեոսեֆյանականությունը: Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատասխանը պետք է տա Մեծն Շահ Աբասը: Աստված վկա, Իլհամ Ալիեւը ոչ այլ ինչ է, եթե ոչ` մարիոնետ:


Մեծն Շահ Աբասը 400 տարի առաջ, երբ Ատրպատականը (խոսքն Իրանի Ատրպատական նահանգի մասին է) միավորված էր և չկար ռուսների միջոցով ստեղծված Ադրբեջանի Հանրապետությունը,  Բադքուբեի կառավարությունը (Բադքուբեն, Բաքվի պատմական՝ իրանական անվանումն է), որդեգրեց հայերի հետ օսմանցիների (ոչ թե ազերիներ) դեմ դաշնակցելու խելամիտ ռազմավարությունը՝ նրանց դարձնելով Իրանի ռազմավարական դաշնակիցը: Նա հայերին վստահեց արտաքին աշխարհի հետ Իրանի առեւտուրը, որպեսզի եվրոպացիներին իրենց քրիստոնյա դավանակիցների՝ հայերի միջոցով դարձնի Իրանի դաշնակիցը: Եվ ինչքան որ հայերի ազատաությունը Շահ Աբասի օրոք Սեֆյան Իրանի կրոնական հանդուրժողականության խորհրդանիշն էր, նույնքան էլ հայերի սպանդն Օսմանյան Թուրքիայում կրոնական և էթնիկ բռնակալության խորհրդանիշն էր: Օսմանցիներն, իհարկե, վրեժ լուծեցին այս ռազմավարությունից  Հայոց ցեղասպանությունը կազմակերպելու միջոցով:


Այժմ սուլթան Ռեջեփ Թայիփ Էրդողանն արքայազն Իլհամ Ալիեւի գործակատարությամբ (կոմունիստ սուլթանի եւ ՊԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի զավակը) ձգտում է խզել կապն Իրանի և  Հայաստանի միջեւ, որն Իրանի համար դարպաս է դեպի Եվրոպա: Օսմանցիները մշտապես հայերին համարել են իրանցիների դաշնակիցներն ու գործընկերները:


Ատրպատականը` Թավրիզից մինչև Բադքուբե, իրանական հայրենիքի անբաժանելի մասն է, և Ադրբեջանի Հանրապետության (այսօր աշխարհում երկրորդ շիա պետության) մեր ազերի հայրենակիցները չեն ընկնի ազերի-հայ պատերազմի սադրանքի ծուղակը:


Մեր սխալը, սակայն, այն է, որ  բավարար ուշադրություն չդարձրեցինք ղարաբաղյան պատերազմում ադրբեջանական և հայկական կողմերի միջև ուժերի հավասարակշռությանը, Էրդողանի շքերթին և Արաքսի նկատմամբ նրա հավակնութուններին (խոսքը 44-օրյա պատերազմից հետո Բաքվում կազմակերպված շքերթի և այդ ժամանակ Էրդողանի  ելույթի մասին է): Այս օրերին նեոօսմանիզմն ավելի վտանգավոր է, քան սաուդիզմը: Նույնիսկ թալիբներն այսօր ավելի են մոտեցել Թուրքիային, քան Սաուդյան Արաբիային, իսկ Իսրայելը նույնպես գիտակցում է Թուրքիայի դերը տարածաշրջանում Իրանի հնարավորությունները սահմանափակելու գործում:


Իրանը պետք է կտրուկ գործի, եթե ցանկանում է չեզոքացնել Իսրայելի ռազմավարությունը: Պետք է վերականգնի Միջուկային գործարքը և, Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերություններին զուգահեռ, զարգացնի Եվրոպայի հետ հարաբերությունները ու, ինչպես միշտ, վերականգնի Արևելքի և Արևմուտքի հետ հարաբերությունների հավասարակշռությունը: Ռուսաստանն ու Թուրքիան դեռևս Ղաջարների անկարող դինաստիայի օրերից շահակից են եղել Իրանի թուլացմանը և մասնատմանը:


Ռուսաստանը և Թուրքիան մեզ համար իրական սպառնալիք են անմիջական սահմանակից լինելու պատճառով, իսկ Եվրոպան ու ԱՄՆ-ը պոտենցիալ սպառնալիքներ են: Մեր դիվանագիտության հնարամտությունը երկուսի միջև հավասարակշռության պահպանումն է, իսկ այսօր, հայ-թուրքադրբեջանական  հարաբերություններում ուժերի հավասարակշռության պահպանումն այդ ռազմավարության անքակտելի բաղադրիչն է, և դա հենց նույն ինքը՝ նեոսեֆյան ռազմավարությունն է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր