Իրանը զգայուն է իր մերձակայքում գտնվող պաշտոնական սահմանների փոփոխությունների նկատմամբ և չի կարող ընդունել դրանք, չենք հանդուրժի որևէ փոփոխություն

«Մեր տարածաշրջանում կան անցանկալի տարրեր, որոնք ցանկանում են ապակայունացնել տարածաշրջանը և խաթարել նրա անվտանգությունը։ Մենք ավելի զգայուն էինք մեր սահմաններում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, քանի որ իսրայելական տարրերը հայտնվել են մեր տարածաշրջանում: Մենք հետևում ենք նրանց գործունեությանը»,-ասել է Հեյդարին։
Կայքը գրում է, որ անցյալ տարի, երբ Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմը տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի միջև, իրանցի պաշտոնյաներն ու զինվորական հրամանատարները հայտարարեցին, որ տարածաշրջանում կան իսրայելական տարրեր, և որ Ադրբեջանն ու Թուրքիան Սիրիայի ջիհադական ջոկատներին տեղակայել են Իրանի սահմանների մոտակայքում:
«Մենք դեռ չենք համոզվել, որ Սիրիայից տարածաշրջան եկած ահաբեկիչները լքել են այս շրջանը։ Իրանը զգայուն է իր մերձակայքում գտնվող պաշտոնական սահմանների փոփոխությունների նկատմամբ և չի կարող ընդունել դրանք»,-ասել է Հեյդարին։
Կայքը գրում է, որ Հայաստանին հստակ նկատի ունենալով՝ Հեյդարին ասել է. «Եթե մի երկրում հնարավոր թուլություն է նկատվում իր սահմանները պաշտպանելու հարցում, դա դեռ պատճառ չէ, որպեսզի այլ երկրներն այդ սահմանները փոխեն: Իսլամական Հանրապետությունը դա թույլ չի տա»։
Գեներալ Հեյդարին ավելացրեlլ է, որ իրանական զորավարժությունները «նպատակ ունեն գնահատել և խթանել իրանական ուժերի մարտունակությունը, քանի որ մեր հարևանությամբ մի քանի այլ զորավարժություններ են ընթանում:
«Վերջին մեկ ամսվա ընթացքում մեր սահմաններից հյուսիս չորս-հինգ զորավարժություն է եղել, և ներկայումս Թուրքիան նաև հերթական զորավարժությունն է իրականացնում մեր հյուսիսային սահմանների մոտ»,- ասել է Հեյդարին։
Հեյդարին, սակայն, պնդել է, որ Իրանը երբեք չի հարձակվել որևէ երկրի վրա վերջին երկու դարերի ընթացքում, և որ Իրանը շեշտել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա, քանի դեռ «Ղարաբաղը գտնվում էր հայկական հսկողության տակ»:
Նա պնդել է, որ տարանցիկ ճանապարհորդությունները տարածաշրջանում պետք է մնան անվտանգ և ապահով, իսկ առևտրի և էներգիայի փոխանցման տարանցիկ ուղիները պետք է հարգվեն տարածաշրջանի երկրների կողմից: Նա ակնհայտորեն ակնարկում էր անցած ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից իրանցի բեռնափոխադրումների տարանցիկ ուղևորափոխադրումների խոչընդոտը Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում։