Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

02 հոկ 2021 13:26

Ադրբեջանում Հայաստանի օգտին լրտեսության համար կասկածվող անձ է ձերբակալվել, օգնել է հայկական հատուկ ծառայություններին

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է հօգուտ Հայաստանի լրտեսության գործով հանրապետության քաղաքացու ձերբակալության մասին, գրում է ՏԱՍՍ-ը:


«Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ողջամիտ կասկածներ են առաջացել առ այն, որ Ադրբեջանի քաղաքացի, 1970 թ. ծնված Զաքիև Այդինը լրտեսություն է իրականացրել՝ ի վնաս Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական անվտանգության և պաշտպանական կարողությունների, մեր երկրի դեմ թշնամական գործողություններ իրականացնելու համար օգնել է հայկական հատուկ ծառայություններին»,-ասվում է ծառայության հաղորդագրության մեջ:


Զաքիևը, ըստ հետաքննության, երրորդ երկրի տարածքում գտնվող միջնորդների միջոցով հայկական հատուկ ծառայություններից ստացել է հանձնարարություններ և կատարել դրանք: Բացի այդ, նրան «հանձնարարվել է իր գործունեության մեջ ներգրավել այլ անձանց»:


«Նա, մասնավորապես, տեղեկատվություն է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի հավաքագրման վերաբերյալ, աջակցել է հայկական հատուկ ծառայություններին ապատեղեկատվության նպատակաուղղված տարածման հարցում, որն ուղղված է հանրապետությունում էթնիկ հողի վրա առճակատում հրահրելուն», - ասվում է հաղորդագրության մեջ:


Ձերբակալվածի դեմ գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274-րդ («Պետական դավաճանություն») հոդվածով, նա ձերբակալվել է դատարանի որոշմամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր