ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

02 հոկ 2021 16:11

Ռուս սահմանապահները՝ «Իրան-Ադրբեջան-Թուրքիա» թնջուկի լուծում…սա կարող է բավարարել բոլոր կողմերին

Լևոն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռուս սահմանապահները՝ «Իրան-Ադրբեջան-Թուրքիա» թնջուկի լուծում

Որևէ մեկը նկատե՞ց, որ օրեր առաջ Սոչիում կայացած Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ անգամ անդրադարձ չկատարվեց «Ղրիմի հարցին»։

Մինչդեռ, ընդամենը մեկ ամիս առաջ Թուրքիայի նախագահն արտգործ նախարարի շուրթերով հոխորտում էր՝ «Ղրիմը երբեք Ռուսաստանի մաս չենք ճանաչի»։

Ուղիղ մեկ ամիս անց Էրդողանն իր ոտքով է գնում «Պուտինի դուռը»՝ հավանաբար ներում հայցելու…

Իրանն այս օրերին բավականին կոշտ կեցվածք է ընդունել։

Արդեն իսկ անտեսելով տարածաշրջանում հայկական սուվերեն պետության գոյության փաստը՝ Իրանն ակնարկում է Հայաստանի հարավային շրջաններն ազատագրելու մասին՝ առանց հայերից թույլտվություն հարցնելու։

Պարսիկները չէին կարող այսքան անկաշկանդ գործել առանց տարածաշրջանային առաջատարի (Ռուսաստանի) աջակցության, իսկ ռուս-իրանական համատեղ ուժերից վայրկյաններ կպահանջվի ջախջախելու թուրք-ադրբեջանական դուետին։

Հ.Գ. Իրավիճակի ամենաօպտիմալ հանգուցալուծումը Գորիս-Կապան ճանապարհին ռուսական ուժերի վերահսկողության հաստատումն է…սա կարող է բավարարել բոլոր կողմերին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր