Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

04 հոկ 2021 11:17

Ոչ մի օտարերկրյա միջամտություն, նա, ով կարծում է, որ կարող է իր անվտանգությունն ապահովել մեկ ուրիշի հաշվին, թող իմանա, որ շուտով դրա համար ապտակ է ստանալու

Իրանի հյուսիսարևմտյան շրջանում տեղի ունեցող իրադարձությունները պետք է կարգավորվեն այնպես, որ բացառվի օտար բանակների միջամտությունն ու ներկայությունը տարածաշրջանում: Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունն, այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին:

«Երկրի անվտանգությունն առաջընթացին ուղղված գործունեության հիմքն է բոլոր ոլորտներում: Նա, ով կարծում է, որ կարող է իր անվտանգությունն ապահովել մեկ ուրիշի հաշվին, թող իմանա, որ շուտով դրա համար ապտակ է ստանալու»,- ԻԻՀ գերագույն առաջնորդին մերբերում է ԻՐՆԱ գրծակալությունը:

Նրա խոսքով՝ Իրանի Զինված ուժերի փառքը նրանում է, որ Զինուժը որպես ամուր բերդ է ծառայում  երկրի և ժողովրդի համար:«Կարևոր փորձությունների ընթացքում Իրանի ԶՈւ-ն ապացուցել է, որ ունակ է ապահովել երկրի անվտանգությունը՝ ինչպես սահմանների, այնպես էլ ներքին անվտանգությունը», - հավելել է Խամենեին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր