Ի՞նչ է կատարվում Կիրանցում. ոստիկաններն են շրջում, հսկում մարդկանց տեղաշարժը, անգամ երեխաներին դպրոց չեն ուղարկում. հանված վրաններ          Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ․․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին       Ռուսաստանն ու Չինաստանը սերտորեն համագործակցում են Թայվան չինական հնարավոր ներխուժման առնչությամբ. ԱՄՆ Ազգային հետախուզություն    

04 հոկ 2021 11:59

Վարչապետի ելույթն ազդակ էր Ադրբեջանին, որ Հայաստանը ռեսուրսներ չունի, և նրանք կարող են ավելացնել ռազմական ճնշումը

Եթե Հայաստանի իշխանությունները լինեին թուրքական գործակալներ, ապա նույնը կանեին իրենց նպատակին հասնելու համար։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։


Նա նշեց, որ Հայաստանում բոլոր վերլուծաբաններն ահազանգում էին՝ Հայաստանում պատերազմի վտանգը չափազանց մեծ է, նույնիսկ դեսպանատներն էին իրենց երկրների քաղաքացիներին զգուշացնում, որ Ղարաբաղ գնալը վտանգավոր է, հետևաբար դժվար է ենթադրել, որ Հայաստանի կառավարությունը պատերազմի մասին չգիտեր։


«Եթե գիտեր, ապա հարց է առաջանում՝ ինչո՞վ բացատրել, որ պատերազմի հենց առաջին երկու-երեք օրվա ընթացքում մենք կրել ենք ահռելի կորուստներ և՛ ռազմական տեխնիկայի, ՀՕՊ համակարգերի, և՛ հրետանու մեր հնարավորությունների առումով։ Այստեղ բացատրություն չկա»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։


Անդրադառնալով հարցին, թե ինչու ենք մենք պարտվել, Ռոբերտ Քոչարյանը նկատեց՝ պատերազմում են պետությունները, այլ ոչ թե բանակները։ Պետությունն է մոբիլիզացնում ամբողջ հնարավորությունները՝ պատերազմում հաղթանակ կրելու համար, և դա է հիմնական պատճառը, որ երկրի առաջին դեմքը պատերազմի ժամանակ դառնում է գլխավոր գերագույն հրամանատար, որ հնարավորություն ունենա մոբիլիզացնել ամբողջ ռեսուրսները։


«Հայաստանում դա չարվեց։ Սա մեր ձախողման առաջին պատճառն է։ Մոբիլիզացիան ձախողվեց, և բանակը համալրելու փոխարեն սկսեցինք ջոկատների ձևավորմամբ զբաղվել։ Անպատասխան մնացին Մովսես Հակոբյանի հնչեցրած մեղադրանքները, փաստերը և անպատասխան մնացին մի շարք այլ հանգամանքներ։ Իշխանությունն այսօր ամեն կերպ խուսափում է իրենց համար ոչ հաճելի հարցերին պարզաբանումներ տալ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։


Վերջինս հիշեցրեց ՀՀ վարչապետի այն ելույթը, որի ժամանակ վերջինս կոչ էր անում ձևավորել ջոկատներ, գտնել զրահաբաճկոններ։ Ռոբերտ Քոչարյանի խոսքով սա ազդակ էր Ադրբեջանին, որ Հայաստանն այլևս ռեսուրսներ չունի, և Ադրբեջանը կարող է ավելացնել ռազմական ճնշումը Հայաստանի վրա։


«Սա առեևույթ հանցագործություն է։ Հաճախ է հնչում հարց, թե ինչու ապատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 7-ին և 19-ին։ Սա միակ հարցն է, որի պատասխանը հնչեց։ Պատասխանը հետևյալն է՝ չենք կանգնեցրել, որ մեզ դավաճան չհամարեն։ Սրանից բխում է հետևյալը, բոլոր զոհված զինվորների ծնողները կարող են համարել, որ հոկտեմբերի 7-ից հետո բոլոր զոհերի մեղքն ու պատասխանատվությունն այն մարդու վրա են, որը կարող էր պատերազմը կանգնեցնել, բայց չի արել»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր