Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

28 սեպ 2022 12:19

Այնպիսի կախվածություն է ստեղծվել, որ Ադրբեջանը, երբ ուզի՝ կարող է անելանելի վիճակ ստեղծել ղարաբաղցիների համար, ահա թե ինչու է պետք համագործակցել Ադրբեջանի հետ

 «Եթե այսպես շարունակվի՝ ապագա բանակցային գործընթացը լինելու է հետևյալ ֆորմատով՝ Բաքու, Ստեփանակերտ և ինչ-որ չափով՝ Մոսկվա: Թե ինչ հետևանքների կարող է բերել այս ֆորմատը, ես կառաջարկեմ մեր փորձագետներին և լրագրողներին գնահատեն»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով Արցախում ստեղծված իրավիճակից, կարծիք հայտնեց ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


«Տպավորությունն այնպիսին է, որ Ղարաբաղի իշխանությունը հարմարվել է ինչ-որ տեղ այս վիճակի հետ: Իհարկե, իրենց հայտարարություններում խոսում են ինքնորոշման, սուվերենության, Հանրապետության մասին, բայց այլ խոսակցություններում թեման մի քիչ ուրիշ է»,- ասաց Քոչարյանը:
«Ղարաբաղի իշխանության կախվածությունը Բաքվից այս ընթացքում միայն մեծացել է: Այն փաստը, որ նոր ճանապարհի հետ չի կառուցվել գազամուղ, էլեկտրական սյուները չեն տեղափոխվել, և կապի մալուխը մնացել է նույն՝ հին ճանապարհի վրա, այնպիսի մի կախվածություն է ստեղծում, որ Ադրբեջանը ցանկացած ժամին՝ երբ ուզի, կարող է անելանելի վիճակ ստեղծել ղարաբաղցիների համար: Եվ Ղարաբաղի իշխանության համար սա ևս լինելու է մի բացատրություն, թե ինչու է պետք համագործակցել Ադրբեջանի հետ»,-  հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր