Տեսանյութ. Ականապատված տարածքների քարտեզներ են ուզում, թող տան, դրանք Ադրբեջանի դիրքերի թիկունքում են...Եթե երաշխիք չլինի, հավանաբար քարտեզները չեն տա

Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ծնկած վիճակում բանակցելը հարմար դիրք չի, նա արձագանքեց. «Էդ Ռոբերտ Քոչարյանի կարծիքն է, չեմ կիսում այդ կարծիքը: Այո, պարտված ենք համարում իշխանությանը, ինչպես նաեւ ընդդիմությանը եւ ամբողջ պետությանը»:
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պատրաստ է բոլոր քարտեզները տրամադրել, եթե Ադրբեջանը վերադարձնի բոլոր գերիներին, Ղալումյանն ասաց. «Եթե չեմ սխալվում ականապատված տարածքների քարտեզների մասին է խոսքը, որոնք այս պահին գտնվում են Ադրբեջանի այսօրվա դիրքերի թիկունքում, որոնք մեզ պետք չեն եւ կարելի է մարդասիրական մղումներից ելնելով քարտեզները հանձնել՝ փոխարենը ստանալ բոլոր գերիներին:
Դե պետք է երաշխիք ունենալ, նոր քարտեզները տալ: Պետք է փորձել, նորից գնալ: Եթե երաշխիք չլինի, հավանաբար քարտեզները չեն տա»:
ՔՊ-ական պատգամավորը հայտարարեց, որ թեեւ չգիտի հայ գերիների թիվը, բայց հաստատ նրանք մի քանի հարյուր չեն:
Նա նշեց, որ վերջին անգամ Որոտանի հատվածով անցել է հունիսին եւ իրեն անվտանգ է զգացել. «Սահմանային խնդիրներ միշտ եղել են եւ մինչեւ սահմանազատում, սահմանագծում չարվի, այդ խնդիրները լինելու են:
Ադրբեջանական ոստիկանական կետը ՀՀ տարածքում չէ: Այդ ճանապարհի որոշ հատվածներ անցնում են ադրբեջանական տարածքով: Դա ես չեմ ասում, քարտեզներն են նշում»: