«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

05 հոկ 2021 11:17

Այնտեղ, որտեղ մենք գտնվում ենք, համարում ենք Ադրբեջանի տարածք և ճիշտ ենք անում,Ալիևը ծաղրում է նաև Իրանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես է գալիս Երեւանի հետ կառուցողական երկխոսության օգտին:

«Մենք պատրաստ ենք համագործակցությանը տարածաշրջանի ապագա զարգացման վերաբերյալ: Վերջերս տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանի շրջանակներում: Մեր արտաքին գործերի նախարարը (Ջեյհուն Բայրամով) ինձ ասաց, որ հանդիպումը կառուցողական էր: Մենք դրա կողմնակիցներն ենք», - ասել է Ալիևը երկուշաբթի օրը Իրանին սահմանակից Ջրականում:

Ալիևը հիշել է, որ վերջերս հայտարարել էր Հայաստանի վարչապետի հետ հանդիպելու պատրաստակամության մասին: «Նա նույնպես (Նիկոլ Փաշինյան-խմբ) ասաց, որ պատրաստ է: Ի՞նչ է սա նշանակում: Սա ցույց է տալիս, որ մեր օրակարգն արդեն ընդունված է: Հավանաբար ոմանք անհանգստացած են դրանով: Սակայն գլխավորն այն է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հաշտություն լինի, այսինքն՝ խաղաղության պայմանագիր ստորագրվի: Մենք ուզում ենք դա »,-ասել է նա: .

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը քաղաքական կամք ունի: «Եթե հայկական կողմը նույն կամքը դրսեւորի, երկու երկրներն էլ կկարողանան ինքնուրույն լուծել այդ հարցերը, առանց միջնորդների, եւ երկարաժամկետ խաղաղություն կարող է հաստատվել տարածաշրջանում»,-ասել է Ալիեւը:

Անդրադառնալով ադրբեջանա-հայկական սահմանին տիրող իրավիճակին՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ Ադրբեջանը չի խախտել ոչ մեկի սահմանը:

«Կան 1920-ի քարտեզներ, ցարական Ռուսաստանի քարտեզներ: Թող գան և տեսնեն, թե որտեղ է սահմանը: Այն տարածքը, որի վրա մենք գտնվում ենք, համարում ենք Ադրբեջանի տարածք և ճիշտ ենք անում», - ասել է նա:

Ալիևը հավելել է, թե Հայաստանի ղեկավարությունն այժմ հստակորեն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ «Ադրբեջանն իրավունք ունի հաստատվել Գորիս-Կափան ճանապարհի որոշակի հատվածում»: «Քանի որ խորհրդային շրջանի քարտեզները դա են ցույց տալիս: Մենք մեր տարածքում ենք, և Հայաստանն այժմ դա հայտարարում է: Ինչ-որ մեկն ասում է, որ մենք խախտել ենք ինչ-որ մեկի սահմանները, սա ծիծաղելի է: Որովհետև տարածաշրջանում նոր շրջան է սկսվում: Մենք հավատում ենք, որ այս շրջանը պետք է ուղղվի դրական ուղղությամբ»:
***
Համացանցում հայտնվել է լուսանկար, որում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանին սահմանակից Ջրականի շրջանում կեցվածք է ընդունել իսրայելական անօդաչու թռչող սարքերի հետ:

Ավելի վաղ Ալիևը համարձակվել էր սպառնալ Իրանին` նշելով, թե «Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքները անպատասխան չեն մնա»:

«Ցավոք, իրանցի պաշտոնյաները սկսել են մեր հասցեին անհիմն մեղադրանքներ ներկայացնել: Իբր Ադրբեջանը Իսրայելին բերել է այս տարածաշրջան: Թող նրանք բացեն իրենց աչքերը և տեսնեն: Որտե՞ղ են նրանք տեսել Իսրայելին այստեղ: Այստեղ ոչ մի մարդ չկա: Այստեղ նույնիսկ շենք չկա», - ասել էր Ալիևը՝ Իրանին սահմանակից Ջրականում տեղի ունեցած հանրային հանդիպման ժամանակ:

Պետության ղեկավարն ասել էր, որ մերժում է Թեհրանի այս բոլոր հայտարարությունները և պահանջում ապացույցներ ներկայացնել: «Կա՞ ապացույց: Ոչ: Եթե ​​ապացույցներ չկան, բոլորը պետք է պատասխան տան իրենց ասածների համար: Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին անհիմն զրպարտել մեզ», - ասել էր Ադրբեջանի նախագահը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր