Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ»          Վերջում գլխավոր մեղավոր կկարգի ժողովրդին. «Փաստ»       Հունվարի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

07 հոկ 2021 15:00

ՊՆ-ն վստահեցնում է՝ 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռը խոցվել են ոչ թե մեր, այլ հակառակորդի կողմից

Ռուսաստանի Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը արցախյան 44-օրյա պատերազմին նվիրված «Փոթորիկ Կովկասում» վերլուծական ժողովածու էր հրապարակել՝ բացահայտելով, թե ինչ է կատարվել Արցախյան պատերազմում։


Նշվել էր, որ պատերազմի ժամանակ հայկական ՌՕՈւ ՍՈւ-25 չորս գրոհային և մեկ ուղղաթիռ խոցել են հենց յուրային ՀՕՊ ուժերը։


Aysor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով մեկնաբանություն տրամադրել տվյալ հրապարակման վերաբերյալ։


Պաշտպանության նախարարությունից Aysor.am-ին հայտնել են, որ այն ուսումնասիրվել է համապատասխան ստորաբաժանումների կողմից։


«Ուսումասիրության արդյունքներից ելնելով հայտնում եմ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռը խոցվել են հակառակորդի կողմից», - ասված է ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանի պատասխանում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր