Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

08 հոկ 2021 11:30

Առանց տարածքային հարցի լուծման՝ Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր չի լինի․Ճապոնիայի վարչապետ

Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիրը չի կնքվի՝ առանց տարածքային վեճի կարգավորման: Այս մասին այսօր հայտարարել է Ճապոնիայի նոր վարչապետ Ֆումիո Կիշիդան՝ հանդես գալով իր առաջին հիմնական ելույթով խորհրդարանի ստորին պալատի լիագումար նիստում: Այս մասին գրում է Tass-ը։

«Ռուսաստանի հետ, առանց տարածքային հարցի լուծման, խաղաղության պայմանագրի կնքում չի լինի: Ես ձգտելու եմ զարգացնել ճապոնա-ռուսական հարաբերությունների ամբողջ համալիրը, ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը»,- ասել է վարչապետը։

Քիշիդան երեկ հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Դրանից հետո լրագրողների հետ զրույցում նա ընդգծել էր, որ երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել միայն Կուրիլյան կղզիների հարավային մասի բոլոր կղզիների պատկանելիության հարցի լուծմամբ, որը Ճապոնիան համարում է իրենը։

Վարչապետի խոսքով՝ Տոկիոյի այս դիրքորոշումը մնում է անփոփոխ: Ըստ Քիշիդայի, զրույցի ընթացքում կողմերը հաստատել են, որ բանակցելու են խաղաղ պայմանագրի վրա՝ գոյություն ունեցող պայմանավորվածությունների հիման վրա։

Նշվում է, որ Մոսկվան և Տոկիոն խորհրդակցություններ են անցկացնում անցյալ դարի կեսերից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խաղաղության պայմանագիր մշակելու նպատակով: Դրա հիմնական խոչընդոտը մնում է Կուրիլների հարավային մասի իրավունքների վերաբերյալ անհամաձայնությունը: Պատերազմի ավարտից հետո ամբողջ արշիպելագը ներառվեց Խորհրդային Միության կազմում, սակայն Ճապոնիան վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և հարակից փոքր անմարդաբնակ կղզիների սեփականությունը: Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս ընդգծել է, որ համապատասխան տարածքի միջազգային իրավական շրջանակ ունեցող այս տարածքների նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը հարցականի տակ չէ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր