Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «DAF» բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը, կա 2 զnh, 2 տուժած          ԱՄՆ-ը և Իսրայելը խախտել են հրադադարը՝ հարձակվելով Լավանի նավթավերամշակման գործարանի վրա       Ցանկացած երկիր, որը ռազմական սպառազինություն կմատակարարի Իրանին, անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի    

09 հոկ 2021 16:51

Կրակոցն ուղիղ սրտին է եղել.մինչ այս ցանկանում էին վախեցնել մարդկանց, իսկ հիմա կոնկրետ ուզել են սպանել մարդուն

Սա խայտառակություն է, մեր կողմից էլ որեւէ գործողություն մինչ այս պահը չկա, երբ որ պետք էր արագ արձագանքել կատարվածին: Այս մասին   NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատագամ,ավոր Մետաքսե Հակոբյանը` անդրադառնալով այսօր Արցախում տեղի ունեցած ողբերգական դեպքին:

«Սա խայտառակություն է: Ես  արդեն չեմ պատկերացնում իշխանությունները ինչ են պատրաստվում անել լուռ ու մունջ նստելով: Կրակոցն ուղիղ  սրտին է եղել, այսինքն` ուղիղ ուզել են սպանել մարդուն, այսինքն մինչ այս  ցանկանում էին վախեցնել մարդկանց, իսկ հիմա կոնկրետ ուզել են սպանել մարդուն, ով տրակտորով իր այգում աշխատում էր: Սրանով ուզում են խորացնել վախի մթնոլորտը Արցախում: Սա էլ կոչվում է խաղաղ ժամանակ, սա էլ կոչվում է, որ իրավիճակը վերահսկվում է»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` իշպանությունները ոչինչ չեն անում, որ բնակիչների անվտանգությունը ապահովեն, մարդիկ չցանկանան լքել Արցախը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 9-ին, 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել են, որ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնանցը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր