Էրդողանը խուճապի մեջ է, նա ինքն իրեն կոչնչացնի, շատ մեծ հարստություն է կուտակել, գիտի, որ չի կարողանալու վայելել այդ հարստությունը

Այս մասին իր սյունակում գրում է թուրքական «Sözcü» թերթի լրագրող Սայգը Օզթյուրքը։ Վերջինս հատվածներ է ներկայացրել Սադեթթին Թանթանի հետ ունեցած իր զրույցից։
«Եթե ընդդիմությունը չխոսի, ԱԶԿ-ի ղեկավարը կինքնաոչնչանա։ Նա այս պահին խուճապի մեջ է։ Արևմուտքից աջակցություն է խնդրում, ապրում է խալիֆայության պատրանքով։ Շատ մեծ հարստություն է կուտակել։ Գիտի, որ չի կարողանալու վայելել այդ հարստությունը։ Նրան ոտքի վրա պահում են միայն ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու խոսնակները»,-շեշտել է Թանթանը։
Նախկին նախարարը նաև նշել է, որ ԱԶԿ-ի ներսում պայքար է գնում իշխանության համար։ Նա մասնավորապես ընդգծել է, որ Էրդողանը ընդդիմությանը «մի՛ ձգտեք իշխանության» ասելիս, իրականում ուղերձ է հղում նաև իր կուսակցական գործընկերներին։ Ըստ Թանթանի՝ Էրդողանը այդպիսով հասկացնել է տալիս, որ պետք չէ հեռանալ իրենից, քանի որ իր ձեռքից իշխանությունը որևէ մեկը չի կարող վերցնել։
Աղբյուր` artigercek.com