Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է դելիմիտացված համարել․ Ալիև    

11 հոկ 2021 15:17

Գիտեք, հայերը շատ նենգ են, մենք դեռ կվերադառնանք Ստեփանակերտ եւ Խոջալու, եւ թող հայերը մնան անհամոզված.Մութալիբով

Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը երկար լռությունից հետո հայտարարել է, որ ուշադիր հետեւում է Իլհամ Ալիեւի՝ Ղարաբաղ կատարած այցին եւ լսում է հայտարարությունները։ Այս մասին նա ասել է հարցազրույցի ժամանակ, փոխանցում է haqqin.az-ը։  

Միեւնույն ժամանակ, նախկին նախագահը ընդգծել է, որ զգուշավոր է որոշ հարցերում. «Գիտեք, հայերը շատ նենգ են: Բայց մենք հետեւում ենք իրադարձություններին, կտեսնենք, թե ինչ կլինի: Ամեն դեպքում պետք է վստահությամբ նայել ապագային: Անձամբ ես վստահ եմ, որ մենք շարունակելու ենք հաղթել, ես դրանում չեմ կասկածում: Մենք կվերադառնանք Խանքենդի (Ստեփանակերտ) եւ Խոջալու, եւ թող հայերը մնան անհամոզված»:

Մութալիբովը կարծում է, որ եթե Ղարաբաղի հայերից մեկը ընդունի Ադրբեջանի քաղաքացիություն, նա այնտեղ ապրելու իրավունք կստանա, հակառակ դեպքում դա չի կարող լինել։

Նույն աղբյուրը հայտնում է, որ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը առողջական խնդիրներ է ունեցել:

Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի վերջին ղեկավար եւ անկախ Ադրբեջանի առաջին նախագահ 83-ամյա  Այազ Մութալիբովը 2011 թվականից բնակվում է Բաքվում: Մութալիբովը 1992-ին հեղաշրջման արդյունքում Ադրբեջանի ժողովրդական ճակատով տապալվեց իշխանությունից: Մինչեւ 2011 թվականը նախկին նախագահը ապրում էր Մոսկվայում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր