Ո՞վ է յուրացրել ամերիկահայ բարերարի նվիրատվությունը՝15 միլիոն դոլարի բժշկական սարքավորումներ և պարագաներ

Հիշեցնենք՝ այս իշխանությունների նորամուտին Մայք Սարյանն անգամ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ, և դեռ այդ օրերին գործադիրի ղեկավարը համոզմունք էր հայտնել, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ արդյունավետ համագործակցություն կձևավորվի, ինչը կնպաստի առողջապահության ոլորտում բարեփոխումների արդյունավետության բարձրացմանը:
Ի դեպ, բարերարը Փաշինյանի հետ հանդիպման էր եկել դստեր, մոր, եղբոր և քույրերի հետ:
168.am-ը գրավոր հարցումներ կուղարկի Առողջապահության և Պաշտպանության նախարարություններ՝ «Prime Healthcare» ընկերության նախագահի հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ լսելու համար: