Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

14 հոկ 2021 15:08

Ո՞ւր են 15 մլն դոլարի բժշկական սարքավորումներն ու պարագաները.ԱՆ-ն արձագանքել է ամերիկահայ բարերարի աղմկահարույց գրառմանը

Ամերիկահայ բարերար Մայք Սարյանի կողմից Հայաստանի Հանրապետությանը բժշկական սարքեր և սարքավորումներ նվիրաբերվել են 2017 և 2018 թվականներին, որոնք երկու դեպքում էլ իրականացվել են «Լույս» հիմնադրամի միջոցով։ Այս մասին պարզաբանում է տարածել առողջապահության նախարարությունը՝ անդրադառնալով  «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանի օրերս արված հայտարարությանը, թե երկու տարվա ընթացքում ինքը Հայաստան է ուղարկել ավելի քան 15 մլն դոլարի բժշկական սարքավորումներ ու պարագաներ, եւ հիմա լսում է, որ պաշտպանության նախարարը վաճառել և յուրացրել է այս արժեքավոր սարքավորումների մի քանի միլիոն դոլարի պարագաները, որոնք անվճար էին տրամադրվել Հայաստանին:


Պարզաբանման մեջ նաեւ ասվում է.


«2018 թվականին Հայաստանի Հանրապետությանն՝ ի դեմս առողջապահության նախարարության նվիրաբերվել են բժշկական սարքեր և սարքավորումներ։ Նշած սարքավորումները մաքսազերծվել, պահեստավորվել, գույքագրվել և բաշխվել են ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից՝ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համաձայնեցման արդյունքում:


Տվյալ խմբաքանակի բեռները եղել են թվով 4 հատ 40 ֆուտանոց բեռնարկղերով, որոնցից 3-ը բաշխվել են 2018-2021 թվականների ընթացքում՝ առավելապես 2018-2019 թվականներին: Բաշխվել են մոտ 30 բուժհաստատություների միջև, պատշաճ փաստաթղթավորման իրականացմամբ:


Եվս 1 բեռնարկղ ներկայում գտնվում է ՀՀ ԱՆ ԴԲՊԱԱԿ ՊՈԱԿ-ում, սակայն հաշվի առնելով, որ նշված բեռնարկղում առկա սարքերն ու սարքավորումները պիտանի չեն շահագործման՝ ինչպես նաև ոչ նպատակահարմար և որոշ դեպքերում անհնար է դրանց վերանորոգումը, ուստի ՊՈԱԿ-ի կողմից սկսվել է խոտանման և հետագա օտարման գործընթացը՝ համաձայն գործող բոլոր կարգերի:


Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը գնահատում ու կարևորում է սփյուռքահայ բարերարների հայրենանվեր գործունեությունը։ Միևնույն ժամանակ գերատեսչություններն անթույլատրելի են համարում զրպարտություն հանդիսացող անհիմն հայտարարությունների միջոցով պետական ինստիտուտների համբավը վարկաբեկելու փորձերը»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր