Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք          Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

13 հոկ 2021 18:16

Արևելյան կոալիցիա է ստեղծվում Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի միջև.Թեհրանը պատրաստ է Մոսկվայի հետ ստորագրել ռազմավարական գործընկերության համաձայնագիր

Իրանը պատրաստ է Ռուսաստանի հետ կնքել ռազմավարական գործընկերության համաձայնագիր և ակնկալում է, որ այդ փաստաթուղթը կստորագրվի մոտակա ամիսների ընթացքում. հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

«Ավարտվել է այս փաստաթղթի նախապատրաստման առաջին փուլը, որը կոչվում է Իրանի և Ռուսաստանի միջև գլոբալ համագործակցության համաձայնագիր»,- նշել է նա:

Իրանցի դիվանագետը նշել է, որ խոսքն այժմ պայմանագրի որոշ դրույթներ վերջնական տեսքի բերելու մասին է, այնուհետև կուղարկվեն Մոսկվա: Խաթիբզադեն նաև ասել է, որ վերջին տարիներին Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերությունների բարելավումը և «կենտրոնանալը ռազմավարական գործընկերության վրա» դարձել է հատկապես կարևոր խնդիր:

«Արևելյան կոալիցիա է ստեղծվում Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի միջև»,- հավելել է նա:

Մարտի վերջին Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զուլնուրը Mehr գործակալությանն ասել էր, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները հաղթահարելու համար Իրանը կփնտրի Ռուսաստանի Դաշնության հետ գործընկերության համաձայնագիր, որը նման կլինի Թեհրանի և Պեկինի միջև կնքված պայմանագրին:

Մինչ այդ՝ մարտին, Իրանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարներ Ջավադ Զարիֆը և Վան Յին ստորագրել էին երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր՝ 25 տարի ժամկետով: Համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացում 20 տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ քաղաքականության, գործադիր իշխանությունների համագործակցության, մշակութային, իրավական, պաշտպանական ոլորտներում, անվտանգության ոլորտում, ինչպես նաև տարածաշրջանային ոլորտներում:

Սեպտեմբերի 17-ին Դուշանբեում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում որոշվեց Իրանին տալ կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր