Գազարն ունի եզակի հատկություններ և կարող է գրեթե 30%-ով նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը          Վիտամին D-ն կարևոր դեր է խաղում օրգանիզմում, սակայն ավելցուկը ոչ պակաս վտանգավոր է, քան անբավարարությունը       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի    

13 հոկ 2021 16:17

Գոհ ենք խաղաղապահների աշխատանքից, բայց «օտարերկրացիներին» Արցախ թողնելու համար պետք է թույլտվություն ստանան Ադրբեջանից

Ադրբեջանը ռուսական կողմից ակնկալում է Ղարաբաղ օտարերկրյա քաղաքացիների անօրինական ներթափանցման խնդրի լուծում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտում. ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք ռուս խաղաղապահների գործունեությունից… Այս ընթացքում իրավիճակը կայուն է, բացառությամբ մի քանի աննշան միջադեպերի, և մենք ընդհանուր առմամբ գոհ ենք»,- հավելել է Ալիևը իտալական La Repubblica հրատարակությանը տված հարցազրույցում:

Նա միաժամանակ բողոքել է, որ կան որոշ հարցեր, որոնք պետք է լուծվեն:

«Մասնավորապես՝ հարց կա օտարերկրացիների մասին, որոնք պետք է թույլտվություն ստանան Ադրբեջանից՝  ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող ադրբեջանական տարածքներ այցելելու համար (նկատի ունի Արցախը)»,- ասել է Ալիևը:

«Մենք այդ մասին տեղեկացրել ենք Ռուսաստանի իշխանություններին և Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, որպեսզի նման փաստերին վերջ տրվի: Այս և մի շարք այլ խնդիրներ պետք է լուծվեն: Սակայն այժմ մենք, ընդհանուր առմամբ, գոհ ենք խաղաղապահների աշխատանքից»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր