Տեսանյութ. Թուրքիայում նավթատար է պայթել. Կա հավանականություն, որ կրակը կտարածվի բնակելի թաղամասերում          Դժգոհ են ադրբեջանցիները.բռնազավթված Շուշին ալիևյան կլանի ապագա «արքունական կալվածքն» է, հողերը վերցրել է միայն իր ընտանիքի համար       Տեսանյութ.Թուրքական ապրանքները կխժռեն հայկական շուկան... փակված մնա՞նք, փակ սահմաններով, վախերով ապրե՞նք    

14 հոկ 2021 12:17

Տեսանյութ.Աշոտ Փաշինյանին փրկելու համար շատ մեծ օպերացիա է եղել, ունեցել ենք հարյուրավոր զոհեր, ծանր վիրավորներ

Պատերազմի ընթացքում Արցախի հարավային հատվածներում տեղի ունեցած միջադեպերի շուրջ Politik.am-ը զրուցել է հրամանատար Արթուր Այվազյանի (Մանախ) հետ։


Նա նշել է, որ չեն բացվում այն հիմնական դեպքերը, որպեսզի հասարակությունը իմանա՝ ինչ է իրականում տեղի ունեցել 44-օրյա գոյամարտի ընթացքում՝  ինչ ձախողված օպերացիաներ, ինչ կորուստների գնով ու հետևանքով է դա եղել, ինչ դավաճանություն է եղել։


«Մենք Հադրութի ու Շուշիի դեպքում ամեն ինչ անում ենք, որ բացահայտվի, բայց դեռ ոչինչ չի ստացվում»,- ասել է Ա. Այվազյանը։


Ա. Այվազյանը նշել է, որ հետևողական է Իջևանի գնդի հրամանատարի, փոխհրամանատարի զոհվելու հանգամանքներին, քանի որ այն հերթական դավաճանական գործընթացի մի փաստն է, որի հետևանքով կորցրել են զորահրամանատարներ, կենդանի ուժ և ոչ մի խնդիր չի կատարվել։


«Սա պետք է դառնա քննության առարկա»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ ցանկացած զինվորի մահվան հանգամանք պետք է դառնա քննության առարկա։


«Պատերազմի ժամանակ զոհեր էլ են լինում, բայց հաշվի առնելով այն փաստացի հանգամանքը, որ տեղի է ունեցել պետական դավաճանություն, դավադրություն… Պետք է քննության առարկա դառնա, թե զինվորներն ինչ պայմաններում են վիրավորում ստացել, քանի որ վիրավորված զինվորների տված տեղեկատվություններով ավելի շատ բաներ է բացվելու։ Կենդանի են այդ մարդիկ, շատ բան են տեսել, հիմա այդ տեղեկատվությունը չի հավաքվում։ Ես հետաքրքրվել եմ՝ վիրավոր զինվորներից տեղեկատվություն չի հավաքվում՝ որտեղ են վիրավորվել, ինչ պայմաններում»,- նշել է Ա. Այվազյանը։


Անդրադառնալով Աշոտ Փաշինյանի՝  պատերազմի օրերին մարտի դաշտում գտնվելուն, նա նշել է. «Իմ հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործի քննություն է ընթանում։ Հարցաքննվել եմ այդ գործով, տվել եմ ինձ հայտնի տվյալները, բայց պետական իշխանությունը շատ հետաքրքիր  տվյալներ է տալիս նախաքննական մարմնին։ Պատկերացրեք՝ այնտեղ ինքնաթիռներ են աշխատել, տվյալ են տալիս, որ ինքնաթիռներ չեն եղել։ Բայց ես ունեմ վիդեոզապիստներ, ինքնաթիռներ են աշխատել ու տրամադրել եմ։ Ասում են՝ ինկասացիոն մեքենաներ չեն եղել, ես ցույց եմ տալիս վիդեոները։ Քննչական մարմինը զարմացած է։


Ինքնաթիռներն օգտագործել են, տարհանում են իրականացրել։ Այդ ինքնաթիռները եթե օգտագործեին ըստ նպատակին, այդքան զոհեր այնտեղ չէինք ունենա։ Պետք էր օգտագործել, բայց ոչ այդ դեպքի համար։


Իմ տվյալներով, Աշոտ Փաշինյանը հայտնվել է այդտեղ պատահական։ Այդ ժամանակ «Էռատո» ջոկատի նկարահանումներ էին ընթացել Տեղ գյուղի, Խնձորեսիկի հատվածում, և խելոք միտք է ծագել ոմն գրագետ մի մարզպետի մոտ, որ տանեն, առաջնագծում նկարեն Աշոտ Փաշինյանին։ Տարել են, իմ տվյալներով, առաջնագիծ, որ նկարեն, այդ ժամանակ արդեն անակնկալ հարձակում է եղել թշնամու կողմից։ Շրջափակման վտանգ է եղել, տարհանման համար նման օպերացիա է իրականացվել։


Շատ մեծ օպերացիա է եղել, ունեցել ենք զոհեր, ծանր վիրավորներ։ Իմ տվյալներով, գործողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-19-ը ժամանակահատվածում»։


Նա նշել է, որ իր ունեցած տեղեկություններով Աշոտ Փաշինյանին փրկելու համար մի քանի հարյուր զինվոր է զոհվել։


«Հարց տվեք՝ ինչո՞ւ է մեկ գիշերվա մեջ Գալստյան Ստյոպը ստացել գեներալի կոչում, ի՞նչ խնդիր կատարելու համար»,- ասել է Ա. Այվազյանը։




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր