Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում          Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութում առկա է արհեստական բանականության կիրառում, ձայնն ամբողջովին փոփոխված է       ՊՆ ծառայողը «BMW»-ով բախվել է ծառերին, հողաթմբերին, հայտնվել հողամասում և մшհացել    

16 հոկ 2021 15:17

Այսօր նոր զիջումներ են պատրաստվում կատարել՝զիջելով ստրատեգիական նշանակության նոր բարձունքներ Կապանում

Կեղծ խաղաղասիրություն քարոզողներն այսօր նոր զիջումներ են պատրաստվում կատարել Կապանում: Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։


«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ իշխանությունները հերթական նվերն են մատուցում իրենց կիրթ ու կառուցողական բարեկամներին`զիջելով ստրատեգիական նշանակության նոր բարձունքներ Կապանում:
Փաստացի կերպով Փելա սարն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո` անմիջական անվտանգային սպառնալիքներ ստեղծելով նաև հարակից գյուղերի համար:
Ադրբեջանն այլևս կարիք չունի դիմելու նոր սադրանքների քանի դեռ կառավարությունում նստածները հոժարակամ մաս-մաս հանձնում են մեր երկրի կարևորագույն, ռազմավարական նշանակության դիրքերը»,- գրել է  պատգամավորը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր