Տեսանյութ․Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-36 աստիճանի          Ինչու՞ պետք է Քըլըչը չշնորհավորեր ինձ, եթե ԱԺ նախագահ ընտրվեմ, չեմ շարունակի լինել հայ-թուրքական հարցերով բանագնաց       Արմեն Աշոտյանի կալանքը մեկ ամսով երկարաձգվեց    

18 հոկ 2021 14:17

Պետպատվերով անվճար վերականգնողական բուժումը վերսկսվում է,պետպատվերից կարող են օգտվել միայն...

Հանրապետական Վերականգնողական Կենտրոնը` համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ, վերսկսում է տրամադրել պետական պատվերի շրջանակներում կատարվող անվճար վերականգնողական բուժումը:

Հանրապետական Վերականգնողական Կենտրոնից  հայտնում են, որ ֆինանսական միջոցների սահմանափակ լինելու պատճառով մինչև 2021 թվականի վերջը պետպատվերից կարող են օգտվել ՄԻԱՅՆ նախօրոք գրանցված և հերթագրված առաջնակի բուժառուները:

«Հայցում ենք մեր բոլոր մնացած բուժառուների ներողամտությունը և խնդրում ենք կանխավ գրանցվել 2022 թվականի համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր