Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

19 հոկ 2021 12:25

Ալիևը շատ լավ հասկանում է, որ վաղ, թե ուշ, այս աննորմալ վիճակը փոխվելու է․ փորձում է այս ընթացքում «ինչ-որ բան ճանկռել ու փախցնել»

«Բաքվում և Բաքվին սատարող կենտրոններում շատ լավ հասկանում են, որ Նիկոլի իշխանությունը երերուն է, և եթե ոչ այսօր, ապա վաղը դառնալու է անփառունակ թերթված էջ՝ հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ: Եվ այս իշխանության հեռացումից հետո բոլոր այն սխեմաները, որոնք գծվել են Լոնդոն-Անկարա կոալիցիայի ինտելեկտուալ կենտրոններում, ուղղակի դառնալու են անպիտան, անգործուն մի բան, և իրենք շտապում են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդմանն ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ վերլուծելով հետպատերազմական շրջանում Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ շարունակական ճնշումներով ուղեկցվող քաղաքականության հիմնական պատճառները։


Ռազմական փորձագետի խոսքով՝ ՀՀ սահմաններին իրավիճակը ապակայունացնելով՝ Ադրբեջանը ճնշում բանեցնելու սխեման փորձում է աշխատեցնել ոչ թե Փաշինյանի ու նրա շրջապատի, այլ Հայաստանի հանրության վրա:


«Նրանք շատ լավ հասկանում են, որ հակապատերազմական տրամադրությունները հիմնավորելու ուղղությամբ և՛ Նիկոլի իշխանությունը, և՛ իրենք ջանք ու եռանդ չեն խնայել, արել են ամեն ինչ և, խաղալով հայաստանյան հանրության հակապատերազմական տրամադրությունների վրա, ուզում են առաջ տանել հետևյալ սխեման՝ զիջեք, թե չէ նոր կռիվը կսկսվի: Մեր երկրի ղեկին հայտնված պատահականությունը ուրախ կլիներ կամավոր ճնշվել և այդ սխեմայի շրջանակներում ամեն ինչ տալ, բայց չի կարող, առնվազն, երկու պատճառով․ պայմանավորված խիստ սահմանափակ աջակիցների գոյությամբ՝ լեգիտիմության բացակայությամբ և ընտրակեղծիքներով վերարտադրված լինելով (վերջին ՏԻՄ ընտրություններն էլ փաստեցին, որ չկա աջակցություն), և երկրորդը՝ ռուսական և իրանական գործոններով, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի ՀՀ սահմանները դառնան սակարկելի, փոփոխելի: Այստեղ է, որ ՀՀ շահերը համընկնում են Ռուսաստանի և Իրանի հետ»,- ասել է Դավիթ Ջամալյանը։


Ինչ վերաբերում է Արցախում Ադրբեջանի սադրանքներին, ապա, ըստ ռազմական փորձագետի, Բաքուն փորձում է այս ընթացքում «ինչ-որ բան ճանկռել ու փախցնել»՝ շատ լավ հասկանալով, որ իրավիճակը փոխվելու է։ 


«Արցախով Նիկոլին ճնշել հնարավոր չէ, այդ մարդու ընկալումներում Արցախն ի սկզբանե չի եղել: Չես կարող մարդուն ճնշել մի հարցում, որն իր համար արժեք չունի: Ալիևը շատ լավ հասկանում է, որ վաղ, թե ուշ, այս աննորմալ վիճակը փոփոխվելու է: Ինչ-որ մի պատեհ առիթի պարագայում, պետականակենտրոն իշխանության ասեմ, թե Արցախում առկա ռեսուրսները ի մի բերելով ասեմ, բայց դաշնակիցների աջակցությամբ՝ իրավիճակը փոխվելու է: Իրավիճակը ռազմի ճանապարհով է փոխվելու, բայց բոլորովին այլ սխեմաներ են աշխատելու․ 18 տարեկանները չեն կռվելու, ոչ էլ երկարատև ինչ-որ բան է լինելու: Կարճատև, դիպուկ մի քանի հարված է լինելու, և ամեն ինչ վերականգնվելու է: Ես դրանում կասկած չունեմ: Ադրբեջանը շատ լավ հասկանում է, և, քանի դեռ հնարավոր է ինչ-որ բան ճանկռել, փորձում է անել դա: Այդ կերպ ընդգծում են Արցախում ռուսական կողմի ներկայության՝ իրենց համար անընդունելի լինելը, ինչ-որ տեղ անարգում են նաև ռուսական կողմին: Սա հարված է ռուսական կողմին և միջնորդական առաքելությանը»,- ասել է Ջամալյանը։


Ռազմական փորձագետի գնահատմամբ՝ քանի որ Սյունիքում «դրության տերը» ՀՀ գործող իշխանությունն է, ապա այստեղ Ալիև-Նիկոլ ստվերային պայմանավորվածությունները դեռ գործում են, բայց Արցախում դրության տերը Փաշինյանը չէ, այլ՝ հայ-ռուսական համատեղ գործոնը, և այդ համատեղ գործոնն իր խոսքը վաղ, թե ուշ ասելու է։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր