Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

21 հոկ 2021 16:20

Թուրքիան իր առաջխաղացումն է սկսել Սիրիայի հյուսիսում և արդեն M60 տանկեր է տեղափոխել մի շարք շրջաններ

Թուրքիան իր առաջխաղացումն է սկսել Սիրիայի հյուսիսում և արդեն M60 տանկեր է տեղափոխել մի շարք շրջաններ։ Այս մարտական մեքենաներից առնվազն մեկը նկատվել է Սիրիայի հյուսիսում՝ առաջնագծում, սակայն, հաշվի առնելով առաջնագծի երկարությունը, խոսքը մի քանի տասնյակ տանկերի մասին է. գրում է Avia․pro պորտալը:


Տեսանյութում, որը նկարահանել են «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորման ահաբեկիչները, կարելի է տեսնել, թե ինչպես են զինյալներին ուղարկումը ռազմաճակատ, և ինչ-որ պահի երևում է թուրքական բանակի M60 տանկը: Հաշվի առնելով հանգամանքը, որ թուրքական կողմը ծանր մարտական մեքենաներ չի փոխանցել ահաբեկիչներին, կարելի է ենթադրել, որ թուրքական զորքերը գործողություն են սկսել, թեև պաշտոնապես դա չի գովազդվում՝ Սիրիայի և Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հարձակումներից խուսափելու համար։


Ի դեպ, անցյալ տարի թուրքական M60 տանկերը չկարողացան  իրենց արդարացնել. այս տիպի առնվազն 16 մարտական մեքենաներ ոչնչացվեցին սիրիական զորքերի և Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից:


Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ անցած շաբաթվա ընթացքում թուրքական բանակը, հավանորեն, Սիրիա է տեղափոխել մի քանի տասնյակ հրետանի, մոտ 30-40 տանկ, մի քանի տասնյակ զրահափոխադրիչներ և մինչև երկու հազար զինծառայող: Այս պահին փորձեր են արվում ուժով վերցնել Թել Թամր քաղաքը, սակայն քրդական կազմավորումներին հաջողվել է հաջողությամբ հետ մղել գրոհները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր