Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ          Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»       Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»    

22 հոկ 2021 11:00

Մոսկվան իր սահմաններում ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվություն է նկատում.Գերմանիան ՆԱՏՕ-ին կոչ է անում՝ սպառնալ Ռուսաստանին

ՆԱՏՕ-ն պետք է Ռուսաստանին ցույց տա իր պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում զենք օգտագործել։ Այս մասին Deutschlandfunk ռադիոկայանի եթերում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը, գրում է Ria-ն։


«Ոչ ոք չպետք է դիտարկի Բալթյան երկրներում և Սև ծովում դաշինքի գործընկերների վրա հարձակվելու հնարավորությունը»,- ընդգծել է նա։


Քաղաքական գործիչը պնդում է, որ Մոսկվան սիստեմատիկ կերպով խախտում է այդ պետությունների օդային տարածքը, ուստի պետք է հատուկ ուշադրություն դարձնել դրա պաշտպանությանը։


Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավարը նաև մեղադրել է Ռուսաստանին մշտական կիբերհարձակումների և Բելառուսի և ԵՄ երկրների սահմանին միգրացիոն ճգնաժամ հրահրելու մեջ։


Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ ոչ մի երկրի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի։ Նշվում է, որ ռուսական ինքնաթիռների բոլոր թռիչքներն իրականացվում են չեզոք ջրերի վրա օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին խստորեն համապատասխան՝ առանց խախտելու այլ պետությունների սահմանները:


Միևնույն ժամանակ, Մոսկվան իր սահմաններում ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվություն է նկատում։ Հյուսիսատլանտյան դաշինքը պարբերաբար վարժանքներ է անցկացնում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր